Ծնվելուց հետո երեխայի աշխարհը կտրուկ փոխվում է: Այն ամենը, ինչ տեսնում ու զգում է, նորություն է նրա համար. ձայներ, առարկաներ, մարդիկ:Նոր շրջապատում նրան ծանոթ է միայն մայրը, ում հետ և իրեն պաշտպանված է զգում: Փոքրիկի համար ամենակարևորն այն է, որ իմանա` մայրիկն իր կողքին է և սիրում է իրեն: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է նորածնային շրջանի առանձնահատկություններն ու խնամքը: Իսկ, նործանծային շրջանի խնամքը հավատացեք ունի ուրույն նրբությունները, որոնց մասին էլ Բժշկի մոտ զրուցել ենք Ընտանեկան բժիշկ Մարիամ Բաղդասարյանի հետ.

