Մխիթարյանի դեպքում տարիքը պարզապես թիվ է, նա միշտ ունի մոտիվացիա. Կիվու
ՍպորտՌումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, պատասխանել է լրագրողի հարցին թե հնարավո՞ր է Մխիթարյանին հիմնական կազմում փոխարինի թիմի նորեկ, խորվաթ կիսապաշտպան Պետար Սուչիչը.
«Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- Կիվիուի խոսքերն է փեխանցում Inter Xtra-ն
Հիշեցնենք, որ Իտալիայի փոխչեմպիոնը Լոս Անջելեսում պատրաստվում է աշխարհի ակումբային առաջնությունում իր ելույթների մեկնարկին: Հունիսի 18-ին խմբային փուլի առաջին տուրում «Ինտերը» կհանդիպի մեքսիկական «Մոնտերեյին»:
