ԵԱ. Արեն Փիրուզյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դարձավ բրոնզե մեդալակիր
ՍպորտՍկոպյեում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արեն Փիրուզյանը 45 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտեց ադրբեջանցի մրցակցի հետ եւ առավելության հասավ 12:2 հաշվով։
60 կգ քաշային կարգում Ռազմիկ Ոսկանյանը 6:4 հաշվով հաղթեց ռուսաստանցի մրցակցին եւ նույնպես դարձավ բրոնզե մեդալակիր։
Նախորդ օրը արծաթե մեդալ էր նվաճել 48 կգ քաշային Արտակ Աղաբեկյանը եւ բրոնզե մեդալ՝ 55 կգ քաշային Արմեն Պապիկյանը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
