Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից Ինչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. Տեսանյութ Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան

Ինչ հանգուցալուծում ունեցավ Պատանի հանդիսատեսի թատրոնում բարձրացված աղմուկը. Քաղաքապետարանից փակագծեր են բացում

Մշակութային

Ուղիղ մեկ ամիս առաջ թատերական կրքեր բորբոքվեցին Պատանի հանդիսատեսի թատրոնի շուրջ: Դերասանները բողոքի ձայն էին բարձրացրել՝ քաղաքապետարանի կողմից թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանի պաշտոնավարումը դադարեցնելու հետ կապված: Իսկ վերջինս էլ հայտարարել էր. «Պարտավորված եմ զգում տեղեկացնել բոլոր սրտացավ մարդկանց. Երեւանի քաղաքապետարանից ստացած որոշումն առ այն, որ մայիսի 13-ից, հիմք ընդունելով մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանի հիմնազուրկ զեկուցագիրն ուղղված Երեւանի քաղաքապետին, աշխատանքային պայմանագրի միակողմանի խզմամբ, դադարեցվում է գործունեությունս Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում: Մեկնաբանություններն ավելորդ եմ համարում...»:

Եվ թեպետ մեկնաբանությունները Թորոսյանն ավելորդ էր համարում, բայցեեւ շնորհակալ էր, որ դրանց պակասը չեղավ. թատրոնի ստեղծագործական կազմը հանրային մեծ աղմուկ բարձրացրեց: Հատկանշական էր, որ քննադատությունների մեջ ավելի շատ հնչում էր Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի անունը, քան անձամբ քաղաքապետ Տիգրան Ավինյանի: Ամեն դեպքում, տրամաբանությունը հուշում էր, որ եթե կա ծագած վեճ, ապա պետք է վիճարկվի ոչ թե բեմում՝ թողնելով այն թատրոնի դերասանների դատաստանին, այլ՝ դատարանում, բայց, կարծես թե, քաղաքապետարան-Թորոսյան կոնֆլիկտը դրան չհասավ: Իսկ աղմուկը լռեց, երբ քաղաքապետարանը հանդես եկավ հայտարարությամբ, որ առաջիկայում թատրոնի կոլեկտիվի հետ կկազմակերպվի հանդիպում, որի ընթացքում կներկայացվի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Մարգարյանը՝ Աշտարակի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Ռեժիսոր, որին հաջողվել է նույն Աշտարակի դրամատիկական թատրոնը զրոյից հասցնել ֆենոմենալ հաջողությունների, իսկ իր բեմադրած, օրինակ, «Մեղրի համը» ներկայացումը, ժամանակին 6 անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխությունում: «Իրավունք»-ի տեղեկություններով՝ նրան արդեն իսկ Երեւանի փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը ներկայացրել է աշխատակազմին, խոսել առաջիկա ծրագրերի մասին:

Այդուհանդերձ, նշենք, որ մի շարք փշոտ հարցերի պատասխաններ «Իրավունք»-ը փորձել էր ստանալ Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ ԳՈՇ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ: Քաղաքապետարանի լրատվության վարչությունը խնդրել էր սպասել 30 օր եւ ահա տեւական լռությունից հետո՝ ներկայացնում ենք պատասխանները:

Պատանի հանդիսատեսի թատրոնի արդեն նախկին տնօրեն Էմին Թորոսյանը հայտարարել էր, թե իրեն աշխատանքից ազատել են՝ հիմք ընդունելով Ձեր «հիմնազուրկ զեկուցագիրն» ուղղված Երեւանի քաղաքապետին, աշխատանքային պայմանագրի միակողմանի խզմամբ: Իրականում ի՞նչ է տեղի ունեցել:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչությունն, իրեն վերապահված լիազորությունների եւ գործառույթների շրջանակներում, իրականացնում է Երեւանի ենթակայության մշակութային կազմակերպությունների գործունեության հսկողությունը: 

Այս հարցը քննարկվե՞լ է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ: Առհասարակ՝ թատրոնի տնօրեն նշանակել-հանելու իրավասությունը ո՞ւմն է եւ ինչո՞ւ եք Դուք հայտնվել թիրախում:

Այս, ինչպես նաեւ աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի գործառույթներին վերաբերող այլ հարցերն անհրաժեշտության դեպքում քննարկվում են ինչպես Երեւանի քաղաքապետի, այնպես էլ ոլորտը համակարգող քաղաքապետի տեղակալի, աշխատակազմի քարտուղարի, քաղաքապետարանի այլ ստորաբաժանումների ղեկավարների հետ: «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Երեւանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Երեւանի քաղաքապետը:

Ի վերջո, ի՞նչ է սպասվում Պատանի հանդիսատեսի թատրոնին: Անգամ կային մեկնաբանություններ, թե «քաղաքապետարանը քանդում է թատրոնը»:

Այս օրերի ընթացքում տարատեսակ, աբսուրդին հասնող տեղեկություններ են տարածվել՝ իբրեւ թե թատրոնը լուծարվելու է, շենքը վաճառվելու է եւ այլն: Նմանատիպ անհեթեթ տեղեկություններին անդրադառնալու կարիք չկա, քանի որ Երեւանի քաղաքապետարանը չի պատրաստվում լուծարել, միավորել եւ նմանատիպ այլ գործողություններ իրականացնել շուրջ 1 դար պատմություն ունեցող, իր տեսակով եզակի թատերական հաստատության նկատմամբ: Թատրոնը եւ շենքը Երեւան համայնքինն են, որտեղ դեռ տասնամյակներ պետք է ստեղծվի արվեստ երեխաների համար, եւ Երեւանի քաղաքապետարանն ունի հանձնառություն՝ ապահովել համապետական նշանակության թատրոնի անխաթար գործունեությունն ու շարունակական զարգացումը:

Հիմա, փաստորեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, իսկ տնօրենի մրցույթ սպասվո՞ւմ է:

— Սահմանված կարգի համաձայն՝ առաջիկայում կհայտարարվի մրցույթ՝ տնօրենի թափուր հաստիքը զբաղեցնելու համար:

Իսկ թատրոնի ձգձգված վերանորոգման. աշխատավարձերի ուշացման առումով ի՞նչ կարող եք ասել, թե՞ այս հարցն արդեն նոր տնօրենի հետ կորոշվի:

— Առաջիկայում նոր թափով կշարունակվեն կազմակերպության շենքի հիմնանորոգման աշխատանքները, որից հետո կիրականացվի թատրոնի տեխնիկական ամբողջական վերազինման ծրագիրը: Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում իրականացված վերազինման եւ արդիականացման ծրագրի նմանությամբ, Պատանի հանդիսատեսի թատրոնը նույնպես կվերազինվի նոր ձայնային եւ լուսային տեխնիկայով: Շենքի հիմնանորոգման եւ արդիականացման ամբողջական ծրագրի համար համայնքային բյուջեից հատկացվել է շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ:

Թատրոնի շենքի հիմնանորոգման ժամանակահատվածում քաղաքապետարանը նախատեսում է թատրոնի անձնակազմին գործուղել մարզային հյուրախաղերի՝ ապահովելով թատրոնի անձնակազմի ծանրաբեռնվածությունը: Ս/թ հունիսից ավելացվել է թատրոնի սուբսիդավորումը շուրջ 100 մլն ՀՀ դրամով՝ աշխատավարձերի բարձրացման համար, եւս 50 մլն ՀՀ դրամ կհատկացվի նոր ծրագրերի եւ բեմադրությունների իրականացման համար: Նմանատիպ ծրագրերն արդեն իսկ իրականացվել են նաեւ քաղաքապետարանի ենթակայության Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական եւ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոններում: 

Ի դեպ, մենք նաեւ հարցադրում էինք հղել շատ չարչրկված հրավիրատոմսերի հետ կապված, քանի որ առկա քննադատություններից մեկն էլ այն էր, որ քաղաքապետարանը սահմանափակումներ է մտցրել՝ թատրոնի բարեկամներին հրավիրատոմսեր չտալով: Եվ, ըստ էության, ասվում էր, որ Էմին Թորոսյանին էլ «մեղադրում են» հենց հրավիրատոմսեր «շռայլելու» մեջ: Ի վերջո, այլ ավելի ծանրակշիռ պատճառներ կա՞ն, որո՞նք են դրանք, փորձեցինք պարզել քաղաքապետարանից, սակայն այս հարցը մնաց անպատասխան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo2025թ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետՌԴ-ն քննարկում է ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը. ՕվերչուկՀայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ․ «Հետք»Կընդգրկվեմ ՔՊ-ի 2026-ի համամասնական ցուցակում․ թեկնածությունս գրանցվել է․ Վիլեն Գաբրիելյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված