Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

Հերթը հասավ Շենգավիթի Ռազին

Ներքաղաքական

Թե ինչ է կատարվում քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում, արդեն լուրջ մտածելու տեղիք է տալիս: Կա՛մ ձերբակալվում են վարչության անդամները՝ կաշառք վերցնելու կասկածանքով, կա՛մ հայտնվում են տնային կալանքի մեջ, կա՛մ հեռացման դիմում են ներկայացնում:

Այսպիսով՝ հերթը հասել է Շենգավիթի թաղապետ ՌԱԶՄԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ: Բանն այն է, որ իբր թե, ըստ շրջանառվող լուրերի, Ռազմիկին էլ չեն սիրում ՔՊ-ում եւ ասել են՝ «խաղալիքներդ հավաքի գնա»: Բայց այս ամենն ունեցել է սկզբնաղբյուր: Ըստ նույն աղբյուրների` Ռազը չի ցանկացել բավարարվել թաղապետի աթոռով եւ որոշել է լինել ՔՊ Շենգավիթի տարածքային կառույցի խորհրդի նախագահ, սակայն վերընտրվել է Մակարյան Տիգրանը: Մկրտչյանն էլ նեղացել ու դիտավորյալ բաներ է անում, ընդհուպ՝ ինքնակամ որոշում է նիստ գումարել՝ առանց խորհրդին տեղյակ պահելու, որը տեղի է ունենում սույն թվականի հունիսի 6-ին:

Այս քայլն այլեւս չի ներվել ՔՊ-ականների կողմից եւ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի «թեթեւ ձեռքով»՝ հասել են վերջինիս պաշտոնանկությանը: Շենգավիթի ՏԿ խորհուրդն էլ, խիստ դատապարտելով Մկրտչյանի քայլը, սոցցանցային օնլայն խմբում իրենց մտահոգությունն են հայտնում: Արդյունքում` Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը ստիպված մնում է մենակ, պաշտոնաթող եւ բոլորովին լքված` անգամ ՔՊ-ից:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ