Գավառի ոստիկանները «Կալաշնիկովի» ինքնաձիգ եւ պայթուցիչով նռնակ են հայտնաբերել
ՔրեականՀամայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ անցկացրած բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 11-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է կոնկրետ վայր, որտեղ զենք-զինամթերք է թողել:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նշված տարածքում: Հայտնաբերվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, տարբեր տրամաչափի 29 փամփուշտ եւ «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
