Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան

Տիկնիզյանը այլ ակումբներից էլ ուներ առաջարկներ, բայց «Ցրվենա Զվեզդան» մեծ ակումբ է. Կլյուեւ

Սպորտ

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուեւը պարզաբանել է, թե ինչու է հայ ֆուտբոլիստն ընդունել սերբական «Ցրվենա Զվեզդայի» առաջարկը։

«Հույս ունենք, որ «Ցրվենա Զվեզդան» կկարողանա Նաիր Տիկնիզյանի հետ հաղթահարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլը։ Ամեն ֆուտբոլիստի երազանքը խոշոր եվրագավաթային մրցաշարի մասնակցելն է։

Բելգրադյան ակումբի ղեկավարությունը եւ ամբողջ մարզչական կազմը պնդում է Նաիրի տեղափոխությունը։

Նա այլ ակումբներից էլ ուներ առաջարկներ։ Իհարկե, Նաիրը շատ բարձրակարգ խաղացող է, բայց «Ցրվենա Զվեզդան» էլ մեծ ակումբ է»,- Կլյուեւի խոսքը մեջբերում է zurnal.rs-ը։

Սպասվում է, որ Նաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» հետ կկնքի չորս տարվա պայմանագիր, եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 700 հազար եվրո։ «Լոկոմոտիվը» տրանսֆերից կստանա 2 միլիոն եվրո։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ