ԵԱ. Արտակ Աղաբեկյանը եզրափակիչում կմրցի ադրբեջանցու հետ
ՍպորտՀյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչներից Արտակ Աղաբեկյանը (48 կգ) դուրս եկավ եզրափակիչ:
Հայ ըմբիշը կիսաեզրափակիչում 5-4 հաշվով հաղթեց ռուսաստանցի Ումար Մագոմեդովին: Աղաբեկյանը ոսկե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Ռավան Հասանզադեի հետ:
Արմեն Պապիկյանը (55 կգ) կիսաեզրափակիչում 4-8 հաշվով պարտվեց ադրբեջանցի Ռուսլան Ալիզադեին և հունիսի 14-ին կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
Լաեր Մովսեսյանը (110 կգ) կիսաեզրափակիչում 0-10 հաշվով պարտվեց ռուսաստանցի Մագոմեդրասուլ Օմարովին և հունիսի 14-ին կպայքարի բրոնզե մեդալի համար:
