Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է, այն պետք է վերականգնել գրեթե ցանկացած գնով…

Վերլուծություն

Ե­թե հի­մա հենց այս­տեղ կամ մեկ այլ ԶԼՄ-ում, կամ «Ֆեյս­բուք» սո­ցիա­լա­կան ցան­ցում գրառ­մամբ հայ­տա­րա­րեմ, որ մենք պի­տի գնդա­կա­հա­րենք Հա­յաս­տա­նի գլխա­վոր դա­տա­խազ Ան­նա Վար­դա­պետ­յա­նին, ՆԳ նա­խա­րար Ար­փի­նե Սարգս­յա­նին, նո­րան­շա­նակ ոս­տի­կա­նա­պետ Ա­րամ Ղա­զար­յա­նին, քննչա­կան կո­մի­տեի նա­խա­գահ Ար­թուր Պո­ղոս­յա­նին, ԱԱԾ կոչ­վա­ծի տնօ­րեն Ար­մեն Ա­բազ­յա­նին (կամ՝ հա­կա­ռակ հա­ջոր­դա­կա­նութ­յամբ՝ հաշ­վի առ­նե­լով, որ Վար­դա­պետ­յա­նը եւ Սարգս­յա­նը կա­նայք են, ու նրանց պետք է թող­նել վեր­ջում), այ­սինքն՝ հայ­տա­րա­րեմ խմբա­կա­յին կեր­պով Հա­յաս­տա­նի քրեա­կան օ­րենսգր­քի 155-րդ հոդ­վա­ծով նա­խա­տես­ված ա­րարք կա­տա­րե­լու մտադ­րութ­յան մա­սին, ի՞նչ եք կար­ծում, ի՞նչ կլի­նի դրա­նից հե­տո…

­Դե, ի­հար­կե՛, բո­լո­րը գի­տեն այս հար­ցի պա­տաս­խա­նը, Վար­դա­պետ­յա­նը, Սարգս­յա­նը, Ղա­զար­յա­նը, Պո­ղոս­յա­նը եւ Ա­բազ­յանն էլ քաջ գի­տեն. հաշ­ված րո­պե­նե­րի ըն­թաց­քում այն շեն­քի դի­մաց, որ­տեղ գտնվում եմ, կհայտն­վեն ե­րե­ւի տասն­յա­կի չափ ոս­տի­կա­նա­կան մե­քե­նա­ներ, ոս­տի­կա­նի հա­մազ­գես­տով, դի­մա­կա­վոր­ված ու զին­ված ան­ձինք դուրս կգան դրան­ցից, կմո­տե­նան դռա­նը, հա­վա­նա­բար սա­պոգ­նե­րով, քա­ցով ի­րար հե­տե­ւից ու­ժեղ կհար­վա­ծեն դռա­նը, չբա­ցե­լու դեպ­քում կկոտ­րեն այն, ու թե­ւերս ո­լո­րե­լով, գլուխս կամ ճա­կատս աս­ֆալ­տին խփե­լով, հա­մա­պա­տաս­խան նկա­րա­հան­ման ու­ղեկ­ցութ­յամբ, այ­սինքն՝ «մաս­կի շոուն» ա­պա­հո­վե­լով, քարշ կտան դե­պի ի­րենց մե­քե­նա­նե­րից մե­կը: Եվ դրա­նով հայ­դա՜… Ուր որ հարկ կհա­մա­րեն (հե­տոն հաս­կա­նա­լի է, էլ չնկա­րագ­րեմ):

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՐՑՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

­Վե­րո­շա­րադր­յա­լը նկա­տի ու­նե­նա­լով, հրա­պա­րա­կա­յին հար­ցում եմ ուղ­ղում Հա­յաս­տա­նի ի­րա­վա­պահ հա­մա­կար­գի նույն այդ ղե­կա­վար­նե­րին՝ երբ Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կո­լը «Ֆեյս­բուք» սո­ցիա­լա­կան ցան­ցում կա­տա­րած գրառ­մամբ հայ­տա­րա­րել է գոր­ծա­դիր իշ­խա­նութ­յան կող­մից Հա­յաս­տա­նի սահ­մա­նադ­րա­կան կար­գը տա­պա­լե­լու մտադ­րութ­յան, այ­սինքն՝ Ք­րեա­կան օ­րենսգր­քի 420-րդ հոդ­վա­ծով նա­խա­տես­ված ա­րարք կա­տա­րե­լու մտադ­րութ­յան մա­սին, ին­չո՞ւ նույն կերպ չեք վե­րա­բեր­վում նրա նկատ­մամբ կամ, թե­կուզ, շատ մեղմ ձե­ւով, քա­ղա­քա­վա­րի կեր­պով չեք կան­չում քրեա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յան… Դե՛ պա­տաս­խա­նեք:

­Հի­մա անց­նեմ փաս­տին՝ Նի­կոլ հա­յա­դա­վի կող­մից Հա­յաս­տա­նի սահ­մա­նադ­րա­կան կար­գը տա­պա­լե­լու, այ­սինքն՝ Հա­յաս­տա­նի քրեա­կան օ­րենսգր­քի 420-րդ հոդ­վա­ծով նա­խա­տես­ված ա­րարք կա­տա­րե­լու մտադ­րութ­յան մա­սին հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րութ­յա­նը:

«­Պե­տութ­յու­նը (իշ­խա­նութ­յու­նը) պատ­կա­նում է ժո­ղովր­դին։ Ե­կե­ղե­ցին պատ­կա­նում է ժո­ղովր­դին։ Մենք պե­տութ­յու­նը (իշ­խա­նութ­յու­նը) վե­րա­դարձ­րել ենք ժո­ղովր­դին։ Ե­կե­ղե­ցին նույն­պես պի­տի վե­րա­դարձ­նենք ժո­ղովր­դին», - վե­րը մեջ­բեր­վա­ծը Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղի կող­մից իր ֆեյս­բուք­յան է­ջում 2025թ. հու­նի­սի 8-ին, ժա­մը 19:10 կա­տար­ված գրա­ռում- հայ­տա­րա­րութ­յունն է:

­Թեեւ Նի­կոլ հա­յա­դա­վը հրա­պա­րա­կավ, բա­ցեի­բաց հայ­տա­րա­րել է Հա­յաս­տա­նի սահ­մա­նադ­րա­կան կար­գը տա­պա­լե­լու մտադ­րութ­յան մա­սին, ի­րա­վա­պահ հա­մա­կար­գի քաղ­պոռ­նիկ­նե­րը (տես­նենք այս «տիտ­ղոսն» ով է իր վրա վերց­նե­լու եւ ծպտուն հա­նե­լու) կույր ու խուլ ձե­ւա­նա­լով, հա­մա­ռո­րեն լռում են՝ հեր­թա­կան ան­գամ դրսե­ւո­րե­լով հան­ցա­վոր ան­գոր­ծութ­յուն:

Եվ հե­տաքր­քիր է՝ մի՞ թե այս կերպ չեն լե­գի­տի­մաց­նում ի­րենց նկատ­մամբ ժո­ղովր­դի՝ ազ­գա­յին ինք­նա­գի­տակ­ցութ­յուն ու սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պա­լում թույլ չտա­լու վճռա­կա­նութ­յուն ու­նե­ցող, ին­չու ոչ, նաեւ քրիս­տոն­յա հատ­վա­ծի ինք­նա­դա­տաս­տա­նի ի­րա­վունքն այն հիմ­քով, որ Հա­յաս­տա­նի դա­տաի­րա­վա­կան հա­մա­կարգն ու­զուր­պաց­ված լի­նե­լով Նի­կո­լի եւ իր ոհ­մա­կի (չա­րախմ­բի) կող­մից, գտնվե­լով Նի­կո­լի գրպա­նում ու խո­րա­պես քա­ղա­քա­կան կո­ռուպ­ցիա­յի մեջ, բա­ցար­ձա­կա­պես իր դե­րում չէ:

­Հը՞, ի­րա­վա­պահ հա­մա­կար­գի քաղ­պոռ­նիկ­ներ, սա հարց է, եւ խո­րը մտա­ծեք այս հար­ցի մա­սին, պա­տաս­խա­նե­լիս էլ (ե­թե, ի­հար­կե, դրա հա­մար­ձա­կութ­յունն ու­նե­նաք…), պա­տաս­խա­նեք նաեւ այն հար­ցին, թե բա­ցի ինք­նա­դա­տաս­տա­նից, Նի­կո­լի հետ միա­սին, պայ­քա­րի այ­լընտ­րանք թո­ղե՞լ եք այն մարդ­կանց հա­մար, ով­քեր վճռա­կա­նո­րեն դեմ են սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­մա­նը եւ Նի­կո­լի եւ իր ոհ­մա­կի կող­մից ա­մե­նա­թո­ղութ­յա­նը:

Ի՞նչ է՝ պետք է պա­տաս­խա­նեք, թե նա­խա­պատ­րաստ­վող կամ կա­տար­ված հան­ցա­գոր­ծութ­յան մա­սին տե­ղե­կա­նա­լիս, հան­ցա­գոր­ծութ­յան մա­սին հա­ղորդ­մամբ դի­մեք ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի՞ն… Է՞, հենց այս հա­ղորդ­մամբ էլ հրա­պա­րա­կավ դի­մում եմ հի­մա, տես­նենք ի՞նչ եք ա­նե­լու… Թեեւ տես­նե­լու բան չկա էլ, քա­նի որ Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կո­լի եւ իր ոհ­մա­կի կող­մից պե­տա­կան դա­վա­ճա­նութ­յան վե­րա­բեր­յալ (եւ ոչ միայն…) մի շարք ԶԼՄ-նե­րում մինչ այժմ հան­ցա­գոր­ծութ­յան մա­սին տասն­յակ հա­ղոր­դում­ներ եմ ներ­կա­յաց­րել), իսկ ձեր պա­տաս­խա­նը ե­ղել է, մեղմ ա­սած, ա­նա­մոթ ու խայ­տա­ռակ լռութ­յու­նը, հան­ցա­վոր ան­գոր­ծութ­յու­նը:

Տվ­յալ գրառ­ման մեջ կամ հա­մա­տեքս­տում Նի­կո­լի կող­մից գոր­ծած­ված «մենք» ա­ռա­ջին դեմ­քի անձ­նա­կան դե­րա­նու­նը (հոգ­նա­կի թվով, ուղ­ղա­կան հո­լո­վով) չի նշա­նա­կում, ա­սենք, ին­քը եւ իր «կնի­գը», ա­վե­լի ճիշտ, կո­ղա­կի­ցը, չի նշա­նա­կում ին­քը եւ Ար­փին, Շու­շա­նը, Ա­շո­տը եւ Մա­րիա­մը, այլ քա­նի որ ին­քը Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նողն է, նշա­նա­կում է ին­քը (որ­պես Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յան, իշ­խա­նութ­յան գոր­ծա­դիր ճյու­ղի ղե­կա­վար) եւ գոր­ծա­դիր իշ­խա­նութ­յան մյուս ան­դամ­նե­րը:

Ըստ Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յան 17-րդ հոդ­վա­ծի 2- րդ մա­սի` «Կ­րո­նա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­ներն ան­ջատ են պե­տութ­յու­նից», ին­չը նշա­նա­կում է, որ նրանք միմ­յանց ներ­քին գոր­ծե­րին մի­ջամ­տե­լու ի­րա­վունք չու­նեն: Սահ­մա­նադ­րութ­յան 17-րդ հոդ­վա­ծը գտնվում է Սահ­մա­նադ­րութ­յան 1-ին գլխում, որն ու­նի «Սահ­մա­նադ­րա­կան կար­գի հի­մունք­նե­րը» վեր­տա­ռութ­յու­նը, եւ ո­րով ամ­րագր­ված է Հա­յաս­տա­նի սահ­մա­նադ­րա­կան կար­գը:

­Հայ­տա­րա­րե­լով ե­կե­ղե­ցին նույն­պես ժո­ղովր­դին վե­րա­դարձ­նե­լու հստակ մտադ­րութ­յան մա­սին, Նի­կո­լը հայ­տա­րա­րել է իր եւ գոր­ծա­դիր իշ­խա­նութ­յան մյուս ան­դամ­նե­րի կող­մից Հա­յաս­տա­նի սահ­մա­նադ­րա­կան կար­գը տա­պա­լե­լու՝ Սահ­մա­նադ­րութ­յան 1-ին հոդ­վա­ծով, 5-րդ­ եւ 6-րդ հոդ­ված­նե­րի 1-ին մա­սե­րով նա­խա­տես­ված նոր­մե­րի գոր­ծո­ղութ­յու­նը փաս­տա­ցի դա­դա­րեց­նե­լու միան­գա­մայն ո­րո­շա­կի մտադ­րութ­յան մա­սին:

Ընդգ­ծեմ, որ Նի­կոլն իր ոհ­մա­կի հետ միա­սին Հա­յաս­տա­նի սահ­մա­նադ­րա­կան կարգն ար­դեն իսկ տա­պա­լել է 2018 թվա­կա­նին ու դրա­նից հե­տո ֆի­զի­կա­կան բռնութ­յան, ինչ­պես նաեւ պատ­գա­մա­վոր­նե­րի ու դա­տա­վոր­նե­րի նկատ­մամբ հո­գե­բա­նա­կան բռնութ­յան, շան­տա­ժի, սպառ­նա­լիք­նե­րի մի­ջո­ցով, դա­տա­րան­նե­րի գրավ­մամբ ի­րա­կա­նաց­ված «թավշ­յա հե­ղա­փո­խութ­յուն» կոչ­վա­ծով ու դա­տա­կան իշ­խա­նութ­յան ու­զուր­պա­ցիա­յով, Սահ­մա­նադ­րութ­յան 4-րդ հոդ­վա­ծով նա­խա­տես­ված իշ­խա­նութ­յուն­նե­րի բա­ժան­ման եւ հա­վա­սա­րակշռ­ման սկզբուն­քը («­Պե­տա­կան իշ­խա­նութ­յունն ի­րա­կա­նաց­վում է Սահ­մա­նադ­րութ­յա­նը եւ օ­րենք­նե­րին հա­մա­պա­տաս­խան՝ օ­րենս­դիր, գոր­ծա­դիր եւ դա­տա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի բա­ժան­ման ու հա­վա­սա­րակշռ­ման հի­ման վրա») կոպ­տո­րեն խախ­տե­լով, Հա­յաս­տա­նի դա­տա­կան իշ­խա­նութ­յու­նը հիմ­նա­կա­նում (չնչին բա­ցա­ռութ­յուն­նե­րով) գոր­ծա­դիր իշ­խա­նութ­յա­նը կամ ի­րեն, ըստ էութ­յան, ա­ռե­րե­ւույթ են­թար­կեց­նե­լով, ին­չի հա­մար, սա­կայն, ի­րա­վա­պահ հա­մա­կար­գի այդ նույն քաղ­պոռ­նիկ­նե­րի թողտ­վութ­յամբ,  հան­ցա­վոր ան­գոր­ծութ­յամբ եւ այդ­պի­սով ար­տա­հայտ­ված հան­ցակ­ցութ­յամբ մնա­ցել է ան­պա­տիժ:

Կ­յան­քը նման է կա­րու­սե­լի. այ­սօր բարձր պաշ­տոն ու­նե­ցող ու վե­րե­ւում գտնվող­նե­րը վա­ղը զրկված են լի­նե­լու այդ պաշ­տո­նից ու գտնվե­լու են ներ­քե­ւում, այն պա­հից երբ Նի­կոլն այ­լեւս դա­դա­րեց վար­չա­պետ լի­նել, չեն ու­նե­նա­լու Նի­կո­լով պայ­մա­նա­վոր­ված ի­րենց ներ­կա­յիս ա­պա­հո­վութ­յու­նը: Բո­լո­րը չեն հասց­նի Ա­րեւ­մուտք թռչել, ինչ­պես Ա­րամ Հով­հան­նիս­յա­նը, փախ­չեն էլ, հա­յի կամ ար­դա­րա­դա­տութ­յան ձեռ­քը կհաս­նի ի­րենց: Թող մտա­ծեն այս մա­սին…

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ ՍՈՍԿ ՁԵՎԱԿԱՆՈՐԵՆ

Անդ­րա­դառ­նա­լով Նի­կոլ հա­յա­դա­վի վե­րոնշ­յալ գրառ­մա­նը, նախ ար­ձա­նագ­րեմ, որ Հա­յաս­տա­նում «Պե­տութ­յու­նը (իշ­խա­նութ­յու­նը)», ինչ­պես ինքն է կեղ­ծե­լով գրել, ի­րա­կա­նում (փաս­տա­ցի) ժո­ղովր­դին չի պատ­կա­նում, այն ժո­ղովր­դին է պատ­կա­նում սոսկ ձե­ւա­կա­նո­րեն, Սահ­մա­նադ­րութ­յան մեջ, թղթի վրա:

Ե­թե Հա­յաս­տա­նում իշ­խա­նութ­յունն իս­կա­պես ժո­ղովր­դին պատ­կա­ներ, ա­պա ուղ­ղա­կի բա­ցառ­ված է, որ իր զա­վակ­նե­րի ար­յամբ ու կյան­քով Ար­ցախն ա­զա­տագ­րած եւ Ար­ցա­խի Հան­րա­պե­տութ­յու­նը պաշտ­պա­նած ժո­ղովր­դին պատ­կա­նող իշ­խա­նութ­յու­նը հայ­տա­րա­րեր, թե Ար­ցախն Ադր­բե­ջան է, Ադր­բե­ջա­նին է պատ­կա­նում: Ուղ­ղա­կի բա­ցառ­ված է նաեւ, որ ժո­ղովր­դին պատ­կա­նող իշ­խա­նութ­յու­նը պե­տա­կան դա­վա­ճա­նութ­յամբ Ար­ցա­խի Հան­րա­պե­տութ­յու­նը հանձ­ներ Ադր­բե­ջա­նին, նվի­րեր կամ վա­ճա­ռեր Ա­լիե­ւին (ի­րա­կա­նութ­յունն ա­ռա­ջի­կա­յում կպար­զեն Նի­կո­լի գրպա­նում չգտնվող ի­րա­վա­պահ մար­մին­նե­րը, ՀԿԳ քննիչ­նե­րը, թեեւ ան­ձամբ ինձ հա­մար այն միան­գա­մայն պարզ է):

Ե­թե Հա­յաս­տա­նում իշ­խա­նութ­յունն իս­կա­պես ժո­ղովր­դին պատ­կա­ներ, ա­պա ուղ­ղա­կի բա­ցառ­ված է նաեւ, որ այդ իշ­խա­նութ­յու­նը ԼԳԲՏ-նե­րին, այ­լա­սեր­ված­նե­րին իր գլխի վրա դներ, նրանց առ­ջեւ կա­նաչ լույս վա­ռեր: Բա­ցառ­վա՛ծ է, որ այդ իշ­խա­նութ­յան գոր­ծա­դիր ճյու­ղը Նի­կո­լի պես պղծա­գործ, «Երկ­րի հա­կա­ռակ կող­մը» «գրքի» (կար­դալ՝ «Բա­րո­յա­կա­նութ­յան հա­կա­ռակ կող­մը» պղծա­գոր­ծութ­յան) հե­ղի­նակ ղե­կա­վար ու­նե­նար:

Ե­թե Հա­յաս­տա­նում իշ­խա­նութ­յունն իս­կա­պես ժո­ղովր­դին պատ­կա­ներ, ա­պա ուղ­ղա­կի բա­ցառ­ված է նաեւ, որ Հա­յաս­տա­նը հա­կա­ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յուն վա­րեր, սա­ռեց­ներ իր գոր­ծու­նեութ­յու­նը ՀԱՊԿ-ում, այ­սինքն՝ փաս­տա­ցի դուրս գար ՀԱՊԿ-ից, Հա­յաս­տա­նը դարձ­ներ այս աս­տի­ճան ան­պաշտ­պան:

Ե­թե Հա­յաս­տա­նում իշ­խա­նութ­յունն իս­կա­պես ժո­ղովր­դին պատ­կա­ներ, ա­պա ուղ­ղա­կի բա­ցառ­ված է նաեւ, որ Ս­յու­նի­քում, Տա­վու­շում հայ­կա­կան տա­րածք­նե­րը, բնա­կա­վայ­րե­րը պե­տա­կան դա­վա­ճա­նութ­յամբ հանձ­ներ (նվի­րեր կամ վա­ճա­ռեր) մեր թշնա­մուն, Նի­կոլ հա­յա­դա­վի «բա­րե­կիրթ» եղ­բո­րը՝ Ա­լիե­ւին:

Ե­թե Հա­յաս­տա­նում իշ­խա­նութ­յունն իս­կա­պես ժո­ղովր­դին պատ­կա­ներ, ա­պա ուղ­ղա­կի բա­ցառ­ված է նաեւ, որ զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի մայ­րե­րի վրա իր ե­նի­չե­րի­նե­րով ձեռք բարձ­րաց­ներ, այ­լան­դա­կեր, թրքաց­ներ պատ­մութ­յան, գրա­կա­նութ­յան դպրո­ցա­կան դա­սագր­քե­րը, «Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մութ­յուն» ա­ռար­կան դպրո­ցա­կան դա­սա­վանդ­ման ծրագ­րից հա­ներ, կա­թո­ղի­կո­սի եւ ե­կե­ղե­ցու դեմ ներ­կա­յիս ար­շա­վը նա­խա­ձեռ­ներ:

Ե­թե Հա­յաս­տա­նում իշ­խա­նութ­յունն իս­կա­պես ժո­ղովր­դին պատ­կա­ներ, ա­պա ուղ­ղա­կի բա­ցառ­ված է նաեւ, որ այդ իշ­խա­նութ­յու­նը պաշ­տո­նա­պես, հրա­պա­րա­կայ­նո­րեն հայ­տա­րա­րեր Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նից Ան­կա­խութ­յան հռչա­կագ­րին հղու­մը հա­նե­լու մա­սին, հայ­տա­րա­րեր Ադր­բե­ջա­նի հետ, այս­պես կոչ­ված, «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» (ի­րա­կա­նում՝ պա­տե­րազ­մի պայ­մա­նա­գիր…) ստո­րագ­րե­լու պատ­րաս­տա­կա­մութ­յան մա­սին, ինչն այդ նույն իշ­խա­նութ­յան կող­մից պե­տա­կան դա­վա­ճա­նութ­յան հեր­թա­կան դրսե­ւո­րումն է լի­նե­լու: Այս թվար­կու­մը եր­կար կա­րող եմ շա­րու­նա­կել, ե­թե հա­կիրճ, ա­պա Հա­յաս­տա­նում իշ­խա­նութ­յու­նը ժո­ղովր­դին պատ­կա­նե­լու դեպ­քում այն հա­կա­հայ­կա­կան քա­ղա­քա­կա­նութ­յուն չէր վա­րի:

 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ…

Ո՜չ, Հա­յաս­տա­նում իշ­խա­նութ­յու­նը ժո­ղովր­դին չի պատ­կա­նում, այն հիմ­նա­կա­նում պատ­կա­նում է այս­տեղ մեր ար­տա­քին թշնա­մի­նե­րի՝ Ա­րեւ­մուտ­քի, գլո­բա­լիստ­նե­րի, նեո­լի­բե­րալ­նե­րի, ջհու­դա­մա­սոն­նե­րի, Թուր­քիա­յի, Ադր­բե­ջա­նի գոր­ծա­կալ­նե­րին, դրա­ծո­նե­րին, Հա­յաս­տա­նում նրանց հին­գե­րորդ շա­րաս­յա­նը, եւ այդ մենք՝ ազ­գա­յին ինք­նութ­յուն ու­նե­ցող, կա­թո­ղի­կո­սի, ե­կե­ղե­ցու դերն ու կա­րե­ւո­րութ­յու­նը գի­տակ­ցող, սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պա­լում թույլ չտա­լու վճռա­կա­նութ­յուն ու­նե­ցող հա­յերս, պետք է Հա­յաս­տա­նում իշ­խա­նութ­յու­նը վե­րա­դարձ­նենք ժո­ղովր­դին (իսկ իշ­խա­նա­փո­խութ­յու­նից հե­տո նոր Սահ­մա­նադ­րութ­յամբ, շատ հնա­րա­վոր է, ազ­գին…):

­Կեղ­ծում է Նի­կո­լը, թե ի­րենք պե­տութ­յու­նը (իշ­խա­նութ­յու­նը) վե­րա­դարձ­րել են ժո­ղովր­դին, ի­րենք իշ­խա­նութ­յունն ա­ռա­վել են խլել ժո­ղովր­դից… Հա­յաս­տա­նում սահ­մա­նադ­րա­կան կար­գը տա­պալ­ված է դեռ Լե­ւոն Տեր- Պետ­րոս­յա­նի պաշ­տո­նա­վար­ման շրջա­նից, եւ այն ժա­մա­նակ­վա­նից իշ­խա­նութ­յունն այ­լեւս լե­գի­տիմ չէ՝ դրա­նից բխող հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ…

Ինչ վե­րա­բե­րում է Նի­կոլ հա­յա­դա­վի այն հայ­տա­րա­րութ­յա­նը, թե «Ե­կե­ղե­ցին պատ­կա­նում է ժո­ղովր­դին», ա­պա դա նույն­պես չի հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նութ­յա­նը: Կեղ­ծի՛ք է: Նի­կոլ հա­յա­դա­վը դի­մել է այս կեղ­ծի­քին, որ­պես­զի ա­ռա­ջի­կա­յում կա­թո­ղի­կո­սի եւ Ե­կե­ղե­ցու դեմ իր եւ իր ոհ­մա­կի հա­կա­սահ­մա­նադ­րա­կան, հան­ցա­վոր գոր­ծու­նեութ­յան հա­մար ինչ-որ կերպ հիմ­նա­վո­րում ա­պա­հո­վի: Հա­ջոր­դիվ՝ Նի­կո­լի այս կեղ­ծի­քի մա­սին:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Շարունակելի

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված