Ո՞վ է մոլորության մեջ գցում պարոն Բաղդասարովին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է

Սպասելու են եւս մի քանի ամիս ու սկսեն պայքարի երրո՞րդ փուլը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Մարտի 1-ի չարաբաստիկ դեպքերից 17 տարի անց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ԱՆՈՒՇ ՔԼՈՅԱՆԸ՝ այդ օրվա զոհերից Գոռ Քլոյանի քույրը, ուշագրավ մանրամասներ է ներկայացրել: Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Էջմիածին օրերս կատարած այցին եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին աջակցություն հայտնելուն՝ նշել է. «Մարտի 1»-ի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին թողեց միայնակ կրակի դեմ, գնաց փակվեց իր սեւ տան մեջ»: Վերջինս հիշեցնում է նաեւ այն, որ այդ օրերին Լեւոն Տեր-Պետրոսյանն իր դռան մոտ երկար սպասեցրեց Գարեգին Բ-ին եւ չընդունեց նրան, իսկ թե հիմա ինչ է փոխվել, չի կարող ասել: Փաստորեն, ի՞նչ է ստացվում, բավական էր, որ ՀՀ առաջին նախագահը մի ոչ նիկոլահաճո քայլ աներ, որ 17 տարի գեներացված մարտիմեկյան դեպքերի միֆը պայթեր, երբ մեղավորության սլաքներ էին ուղղվում այն ժամանակվա իշխանությունների վրա: Բայց դեռ սա էլ մի կողմ, իսկ զոհված Գոռ Քլոյանի քրոջ մոտ հարցեր չե՞ն ծագում, թե ինչու այդքանից հետո Նիկոլ Փաշինյանը մնաց Տեր-Պետրոսյանի կողքին: Կարո՞ղ է, մի 17 տարի անց էլ հանկարծ Քլոյանի քույրը սկսի հիշել Փաշինյան Նիկոլի մեղքերն այդ օրերին:

Ո՞վ կմտածեր։ Սոցցանցերը հիշեցնում են, որ ուղիղ մեկ տարի առաջ Տ. ԲԱԳՐԱՏ արքեպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆՆ ասում էր. «Մեր պայքարի ժամկետը չի լրանում, Այո, ասել եմ՝ 4 օր, հետո էլ կարող է եւս 4 օր ասեմ, հետո էլ՝ մի ամիս, հետո էլ՝ մի տարի ասեմ»:Մարդն ասաց ու այդպես էլ եղավ, այսինքն՝ մի տարի անցավ ու ոչինչ, փողոցում էլ մարդ չմնաց: Հիմա՞ ինչ է ասելու Բագրատ սրբազանը, որտեղ մի տարին, այնտեղ էլ երկո՞ւսը: Դե եթե «մի տարին» այսքան արագ անցավ, ապա «երկուսն» էլ, երեւի, կսղանցնեն։ Բայց հարցն այս է՝ արդյո՞ք ինքն էլ է զարմացած, թե ինչքան հեշտ կարելի է երկար պայքարի խոստումը թողնել մոռացության գրկում։ Թե՞ գուցե հենց սկզբից էլ գիտեր, որ այդ պայքարը օրերի հարց չէ, երկար է տեւելու, պարզապես, այն ժամանակ պետք էր պարպել մարդկանց ցասումը, որոնք իրոք պատրաստ էին ողողել փողոցները մեծ քանակով։

Իրոք, հիշողությունը լավ բան է. արցախցիները դեռ մարտի վերջին հանրահավաք անցկացրին` բարձրացնելով իրենց սոցիալական հարցերը, նույն օրն էլ որոշեցին նստացույց սկսել՝ դրանով նաեւ, որպեսզի Արցախի հարցը չփակվի ու օրակարգում մնա, կառավարությանն էլ պահանջագիր ներկայացրին: Նրանք կառավարությանը մեկ շաբաթ ժամանակ տվեցին իրենց պահանջներին պատասխանելու, արձագանքելու համար՝ ասելով, որ եթե իրենց բավարարող պատասխաններ չտա Նիկոլ Փաշինյանը, կշարունակեն հանրահավաքներն ու քայլերը: Իհարկե, բավարարող պատասխաններ չեղան, բայց մեկ շաբաթից էլ անցան ամիսներ: Եվ ահա միայն երեկ Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարում է, որ հունիսի 23-ին կսկսվի պայքարի երկրորդ փուլը։ «Մենք կտեղեկացնենք, թե ինչ մեթոդներով ենք շարունակելու պայքարը։ Մեր հրապարակային հայտարարությունը` պայքարը շարունակելու մտադրության մասին, եթե կառավարությունը չկատարի իր խոստումը, մնում է ուժի մեջ»,- նշել է խորհրդի անդամ ԱՊՐԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ: Ու դեռ այս կառավարությունից սպասումներ կա՞ն, եւ ի՞նչ պետք է լինի, եթե էլի իրենց խոստումը չկատարեն, սպասելու են եւս մի քանի ամիս ու սկսեն պայքարի երրո՞րդ փուլը:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ