Համարյա խաչակրաց արշավանք. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
1206pn+
ԴԻԼԵՄԱ
(ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ` ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿԱՄՅԱ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՆՑՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հիմա եթե դու անկիրթ էիր, ում էիր Հայաստանում կրթում, իսկ եթե կրթված էիր, Չինաստանում կրթվելն էլ ո՞րն է։
**
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՐՏԱՀՈՍՔ
Ըստ նիկոլամերձ աղբյուրների, եթե Վեհափառը կամավոր չհրաժարվեց, Նիկոլն անցնելու է պլան Բ-ի ու վեհարանի նկուղներից տուշոնկա ու սգուշոնկա է հանելու
**
ՄՐՄՌՈՒՄ Ա
(ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ` ԿՈՒՍԱԿՐՈՆՆԵՐԻՆ ԵՎ ՎԵՀԱՓԱՌԻՆ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՐԵՆ ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հետեւելով Նիկոլի կողմից հակակուսակրոնական արշավին` կամաց - կամաց կասկածը, որ դոմփված քեռակնոջ զուգընկերը ինքն է, փոխվում է համոզմունքի։
**
ТИШЕ ЕДЕШЬ, ДАЛЬШЕ БУДЕШЬ
(ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ ՏԻԳՐԱՆԻ ԹԻՄԻՑ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Կոռուպցիայի կանխարգելման համաշխարհային լիգայի մասնագետների` Ավինյանի կանտորայից Ալոյին տանելու են ու բաց են թողնելու, որ Բլոյին տանեն ու տենց մինչեւ Տիկոյին կհասնեն։
**
ՀԱՄԱՐՅԱ ԽԱՉԱԿՐԱՑ ԱՐՇԱՎԱՆՔ
Ըստ թեոկրատների` Անասնաֆերմայում որոշել են սկսել կուսազերծվածների արշավանք, որը առաջնորդելու են խոզերը։
**
ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՆ ԿՊԵԼ
Ըստ թուրքական <<Հյուրիեթ>> թերթի` Հայ Առաքելական եկեղեցու հովվապետը վտանգ է ներկայացնում եւ վարկաբեկում է իր եւ Փաշիզադեի հարազատ թուրք եւ ադրբեջանցի ժողովուրդներին:
**
ԿՐՈՆԱԿԱՆ ԽԱՂԵՐ
Ալենն ու Նիկոլը որ Փաշիզադեի աջը պաչում են, մտածում են, թե այդ ձեռքը համբուրելուց առաջ ում փարաջայի տակ է եղել:
**
ՀԱՍՆԵԼ ԵՎ ԱՆՑՆԵԼ ԱՄԵՐԻԿԱՑՈՒՆ
Վատիկանից հայտնում են, որ Թրամփի արած այն կատակը, որ ինքը ուզում էր Հռոմի պապ դառնալ, Նիկոլը լուրջ է ընդունել եւ հիմա պատրաստվում է ՔՊ-ի քվոտայով կաթողիկոս ձեռնադրվել:
**
ԺԱՄԱՆԱԿԻՆ ԱՅԴՔԱՆ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ՉԿԱՐ, ԱՅՍՔԱՆԸ ՈՐՏԵՂԻՑ ԾՆՎԵՑԻՆ
ՀԱԿ-ից հայտնում են, որ եթե սրբազանները կուսակրոնությունը սրբորեն պաշտպանած լինեին, ՔՊ-ի կազմը մի 40 տոկոս պակաս կլիներ:

