Երեխաներ են զոհվել, Իսրայելը շարունակում է Իրանի ռազմական եւ միջուկային օբյեկտներին հարվածել
Իսրայելը հրթիռներով հարվածել է Իրանի ռազմական և միջուկային օբյեկտներին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարում է, թե ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, «որքան անհրաժեշտ է»։
Հարձակման հետևանքով մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին:
Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնում է, որ Թեհրանի բնակելի թաղամասին հարվածի հետևանքով երեխաներ են զոհվել:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝