Տիկին Վարդապետյա՛ն, հուսամ հայրենական արտադրության «ռեկետչիկների» վզից բռնելու գործընթացը կհաջողի ձեզ .հարվածի տակ է դրված մեր միջազգային վարկն ու հեղինակությունը.Newsmedia.am
Թեմա
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍ-1
Ընդամենը ամիսներ առաջ, մամուլը ողողվեց հրապարակումներով այն մասին, որ
ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի նույն ինքը հանրահայտ Նովոյի ու նրա որդիների` Արտակի և Քաջիկի (ԲՀԿ նախկին պատգամավոր) նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Միեւնույն ժամանակ, հետախուզվում էր հայտարարվել նաեւ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի` Յուվեցի Կարոյի որդու` Վիլեն Կարապետյանի նկատմամբ, ով այսօր հայրենի իրավապահների քթի տակ «ֆռֆռում» է ազատության մեջ, եւ դեռ մի բան էլ շարունակում կատարելագործվել գազագողության «նուրբ արվեստի» մեջ:
Հիշեցնենք, որ նշյալ երեւելիները ՝ ովքեր ըստ էության այլեւս «քցողի» համբավ ունեն, կոնկրետ աստղաբաշխական թվերի հասնող «ռեկետ» էին արել նախ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, ապա նաեւ ամիսներ շարունակ կոնկրետ հասցեով էին «պասլատ» արել պետությանը՝ պատշաճ կերպով չկատարելով պետության նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները:
«Գազագողության բանդայի» գործով անցնող «ռեմբոները» , 8-9 ամիս շարունակ գլխավորել էին մի խայտառակ հանցախումբ, ովքեր ամսեկան 1.5 մլն դոլարի գազ էին գողացել ու նաև արդեն ասացինք, «թքել» պետության ու օրվա իշխանության վրա՝ չկատարելով պետության նկատմամբ հարկային պարտավորությունները:
Ու չնայած նրան, որ երեք տասնյակից ավել գազալցակայանների գործունեությունը փաստացի դադարեցվել էր, իսկ «ռեկետչիկ» ֆեոդալները.նույն ինքը Նահապետ Գեւորգյանը՝հայտնի Նովոն, Յուվեցի Կարոյի հանրահայտ որդի Վիլոն չգիտես ինչու եւ ինչպես «ուխտի ականջում քնած» իրավապահների քթի տակից ճողոպրել էին հանրապետությունից, արի ու տես որ «կախարդական փայտիկի շնորհիվ», վերադառնում են հայրենիք ու նորից գտնում « ոսկեբեր խողովակը գործարկելու ճանապարհը» …
Այս դեպքում խոսքը գնում է Յուվեցի Կարոյի որդու՝ Վիլոյի մասին, ովայսպես ասած «հորով-մորով» արած գումարներից մուծվում է «կանաչ լույս վառողներին», բայց ոչ («Գազպրոմ Արմենիա» ընկերությանը )
որի արդյունքում իրեն պատկանող գազալցակայանը բացում եւ սկսում է աշխատել նույն տեմպով: Թե ինչպես, ինչ մեխանիզմով՝ կմանրամասնեմ:
Քանի որ մինչ այդ ուզում եմ հիշեցնել, որ ամիսներ առաջ, գազի «լեւի» գիծ ունենալու եւ գազագողության գործով, նույն Արմավիրցի Նովոյի ու Յուվեցի Կարոյի որդու՝ Վիլոյի դեմ
քննչական կոմիտեն վարույթ էր սկսել, կալանքի միջնորդությունները դատարանը բավարարել էր, սակայն Վիլեն Կարապետյանն ու նրա գործընկեր՝ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանը արդեն ասացինք «թռել» էին երկրից:
Նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, վերջիններիս առաջարկել էին վճարել պետությանը պատճառված վնասը: Վիլեն Կարապետյանն արտերկրից պետբյուջե էր մուծել 500 միլիոն դրամ ու վերադարձել էր: Ըստ այդմ, խափանման միջոցը փոխվել էր, եւ նա արագությամբ բացել էր գազալցակայանները եւ արդեն աշխատեցնում էր դրանք:
Հիշեցնենք նաեւ, որ նույն ժամանակահատվածում ըստ նույն ՀՀ Քննչական կոմիտեից փոխանցված պաշտոնական տեղեկության համաձայն, մի շարք գազալցակայանների սեփականատեր Վիլեն Կարապետյանի (նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի որդու) կողմից 1 մլրդ 272 մլն 101 հզր 940 ՀՀ դրամի հարկեր չէին վճարվել: Վիլենը ,մի խումբ անձանց հետ հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով հարկման օբյեկտը թաքցնելու, մասնավորապես՝ մեկ միասնական դիտավորությամբ մատակարարվող և իրացվող բնական գազի հաշվառման սարքերի տվյալները ծրագրային միջամտություններով խեղաթյուրելու եղանակով, ինչպես նաև նախապես հարմարեցված բեռնատար մեքենաներով գազի ապօրինի տեղափոխում անելով կեղծ հաշվետվություններ են կազմել,,: Ըստ քննչականի, ապօրինի գործընթացն իրականացվել էր Կարապետյանին պատկանող թվով 18 գազալցակայաններում: Բայց ներկայացված 1 մլրդ 272 մլն դրամը միայն պետության չվճարված հարկերն էին, իսկ Գազպրոմ Արմենիայի կրած վնասների մասին Քննչականը ոչինչ չէր հայտնել:
Ինչ վերաբերում է Նահապետ Գևորգյանի, նրա որդիների` Արտակ և Քաջիկ Գևորգյանների և նրանց ընկերությունների տնօրեն Արմենի գործունեությանը, ապա նրանք, ըստ Քննչական կոմիտեի, ,,1 մլրդ 79 մլն 341 հզր 404 ՀՀ դրամի հարկեր չեն վճարել` ընկերության հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով հարկման օբյեկտը թաքցնելու, մասնավորապես՝ մեկ միասնական դիտավորությամբ հիշյալ ընկերությունների կողմից մատակարարվող և իրացվող բնական գազի հաշվառման սարքերի տվյալները ծրագրային միջամտություններով խեղաթյուրելու, նախապես հարմարեցված բեռնատար մեքենաներով գազի ապօրինի տեղափոխում իրականացնելու, կեղծ հաշվետվություններ կազմելու եղանակով։ Նահապետ Գևորգյանի կողմից հարկեր չվճարելու ապօրինի գործընթացն իրականացվել է նրան պատկանող թվով 18 գազալցակայաններում,,։ Այս դեպքում էլ 1 մլրդ 79 մլն դրամը միայն հարկերից խուսափելու թիվն է` Գազպրոմի վնասները հաշվարկված չեն:
Հավելենք, որ այս գործի շրջանակներում 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը, 4-ի նկատմամբ՝ տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները:
Հ. Գ1 ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԿԵՏՉԻԿՆԵՐԸ
Սակայն, թե ինչպես ստացվեց, որ այս մախինացիոն գործարքների ու «քցոցի»-ի որջը քանդելուն պես՝ Նահապետ Գևորգյանը, նրա երկու որդիները` Քաջիկն ու Արտակը և նրանց տնօրեն Արմենը (որը համակարգչային մեքենայությունների հիմնական դերակատարն էր, ըստ գործի նյութերի) վարույթի հարուցումից հետո կարողացան անարգել դուրս գալ՝ Վրաստան-Հայաստան ճանապարհով. դժվար չէ կռահել որ սեւ խոռոչները պետք է փնտրել դարձյալ ֆոկուսնիկ իրավապահների մատույցներում:
Ու ինչ է ստացվում այս խայտառակ աճպարարության համագումարում. «ալաֆ» արած «ֆինանսական բուրգի հերոսներին»՝ «ռեկետչիկներին» ջրի երես է հանում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, սակայն այդ ընթացքում գլխավոր դերակատարները հասցնում են ճողոպրել երկրից, իսկ հանրահայտ Վիլոյի արկածներից ու նրա հայրենիք վերադարձից հետո , շարունակվում է գազագողությունը:
Հիմնավորենք, թե ինչպես.
Ընդամենը նախօրեին
«Գազպրոմը» պարզաբանում տարածեց, որ. «ՀՀ քննչական կոմիտեի կողմից Վիլեն Կարապետյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի եւ մի խումբ անձանց նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթները դեռեւս շարունակվում են։ Մասնավորապես, Վիլեն Կարապետյանին պատկանող գազալցակայաններում մարտի 7-ին կատարվել են վարույթային գործողություններ, որոնց արդյունքում կապարակնքվել են գազի հաշվառման սարքերը, այսինքն՝ փաստացի դադարեցվել է ԱԳԼՃԿ-ի գործունեությունը։ Նախաքննության ընթացքում հիշյալ գազալցակայանների գազի հաշվառման սարքերն առգրավվել են, նշանակվել է փորձաքննություն։ Մինչդեռ, վերոնշյալ գազալցակայանները շահագործող անձանց կողմից հունիսի 7-ին, առանց չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված եւ վկայագրված (կնքված) Բնական գազի ծախսի չափման միջոցի եւ առեւտրային հաշվառման նպատակով հաշվառման քարտում ամրագրված հաշվառքի սարքի՝ «Շահումյան Գազ» ՍՊ ընկերությանը պատկանող գազալցակայանը սկսել է շահագործվել: Փաստական հանգամանքների համակցությամբ գտնում ենք, որ առկա են առերեւույթ ինքնիրավչության եւ ուրիշին պատկանող բնական գազի խողովակաշարին ապօրինի միացում կատարելու ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ եւ 460-րդ հոդվածով արգելված արարքների հատկանիշներ»։
Հ. Գ2
Ամփոփելով դարի գազագողերի մեքենայությունները, եւ ըստ էության շարունակվող «ալաֆի» մեթոդիտական,
ի՞նչ է ստացվում . քննչական կոմիտեն ծափ է տալիս, իսկ Վիլոն պար է՞ գալիս…թե ՞ ականջներ պետք է փնտրել այլ խորշերում:
Իսկ ով է «գարանտը» , եւ ով է «ուտելու» հարվածները… ու որտեղ ինչով է զբաղված պետություն ասվածն ու յուր ուժային կառույցները, երբ սեփական երկրումդ «քցվում» է լրջագույն կազմակերպություններից մեկը, նույն «Գազպրոմը» , որին հասցված վնասները կներեք
ստացվում է պետության եւ օրվա պատասխանատուների «բանտիկներին» չէ:
Ու նաեւ ինչ վտանգավոր նախադեպի հետ ենք սկսում գործ ունենալ այսուհետ` օրվա տրամաբությունը ամփոփելով.
Քցիր, ռեկետ արա, թքիր պետության երեսին, քցիր լրջագույն կազմակերպությանը, հետո մուծվիր « ԿԱՍԱ» ու «սնիկերսիր».
շարունակիր գազագողությամբ զբաղվել. թքած թե միջազգային կառույցներում ու հարթակներում քանիսն էլ կթքեն մեր երեսին ու «կապտակեն», որ երկրիդ ուժայինները կամ անզոր են, կամ գուցեեւ անգործունակ, որ ի վիճակի չեն եղել «ձգելու գյամերը» այն թալանչիների, ովքեր նախ կողոպտել են տնտեսվարողին, իսկ հետո իրենց համար «չմոյի» արժեք ունեցող պետություն ասվածին: Կոպերֆիլդը գլուխը պատովն է տվել…
Հ. Գ 3
Դիմում եմ մեր օրերի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Գլխավոր Դատախազ Աննա Վարդապետյանին, Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին եւ պատկան այրերին բոլոր՝ արագորեն վերանայելու հայրենական արտադրության օլիգարխների «քցոց»-ի դիլեման, մինչ լիարժեք հետաքննություն իրականացնելուց հետո կվերադառնանք՝ ջրի երես հանելու այս խայտառակ մեքենայությունների «մսաղացի» էջերը բոլոր…
Տիկին Վարդապետյան, հուսամ «ռեկետչիկների» «վզից բռնելու» եւ նրանց իրականություն վերադարձնելու ուղղությամբ գործուն քայլեր կիրականցվեն, եւ «դատարկ կրակոցներ» չեն հնչի՝ «կոտրելու եւ ջարդելու» հանցավոր շղթայի կենսունակության «oջախը», քանզի այս քր. գործի ոդիսականը այսպես թե այնպես մի օր «պայթելու» է ողջ ուժգնությամբ:
Մեր երկրի համար, սա կոնկրետ խոչընդոտ եւ լրջագույն վտանգ է՝ հետագա ներդրումային ծրագրեր իրականացնելու եւ մեր պետությանը հուսալի գործընկեր դիտարկելու համար:
Կարծում եմ մեր գիտակցումը չի մթագնել, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության մեջ ամենաազդեցիկ եւ առանցքային խաղացողներից մեկը: