«Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն The Guardian. Կիևում արևմտյան դիվանագետները ավելի ու ավելի հաճախ են իրար մեջ քննարկում, թե ինչպես են ձմռանը փախչելու «Հրապարակ». Սիսիանում՝ Շաքիի դեպքերից հետո մեծ վախ է տիրում Քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» «Ժողովուրդ». Կաթողիկոսին հեռացնելու գործընթացը նոր փուլում է ՆԱՏՕ-ի հետ պատերազմի հավանականությունը մեծանում է ամեն շաբաթ Կրեմլն արդեն պատրաստել է Արևմտյան Ուկրաինայում թիրախների ցանկ. Ուկրաինական աղբյուր Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքում ԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոնները

Իրադրությունը ճգնաժամային է, ռազմական բախման վտանգը՝ մեծ, իսկ Սյունիքը՝ առաջնային թիրախ․ թյուրքագետ

Հասարակություն

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

«…իսկ Հայաստանում հինգշաբթի է

Հինգշաբթի առավոտ է և խնդրում եմ մի պահ մտածեք հետևյալ իրադարձությունների շուրջ.

Երևանից մոտ 70 կմ հեռավորության վրա՝ Նախիջևանում այսօրվանից մինչև հունիսի 30-ը Թուրքիան տարատեսակ զորք է տեղակայել (Ադրբեջանի հետ երկու զորավարժությունների առիթով)։

Ադրբեջանը վերջին 2-3 ամիսներին գրեթե ամենշաբաթյա ռեժիմով հսկայածավալ զենք ու սպառազինություն է տեղափոխում Ադրբեջան ու այդ թվում՝ Նախիջևան։

Երեք շաբաթ առաջ գրեթե զուգահեռ ՌԴ և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները (ՊՆ և ԱԳՆ) հայտարարում են, որ Սյունիքի շուրջ (իմա՝ Իրանի սահմանային գոտում) ռազմական բախման վտանգը մեծ է։

ԱՄՆ-Իրան բանակցություններում ճգնաժամ է։ Մեր տարածաշրջանում գործող գրեթե բոլոր երկրները նշում են, որ նախապատերազմական դրություն է Իրանի շուրջ։ ԱՄՆ Իրաքից էվակուացնում է իր դիվանագետների ու զինվորների ընտանիքներին։

Սյունիքում վերջին շաբաթներին Ադրբեջանը պարբերաբար կրակում է հայկական ուղղությամբ։

Սրանք չոր փաստեր են։

Ընդ որում՝ ոչ բոլոր փաստերն են, որոնց վերլուծությունը թողնում եմ ձեզ, իսկ իմ կարճ եզրակացությունը հետևյալն է. իրադրությունը ճգնաժամային է, ռազմական բախման վտանգը մեծ, իսկ Սյունիքը՝ առաջնային թիրախ (ընդ որում՝ տարբեր կողմերից)։

Իսկ հիմա նայեք, թե ինչով է մեզ բոլորիս ուշադրությունը շեղում ՀՀ դե-ֆակտո իշխանական խմբավորումը…

Աշխարհը պատրաստվում է պատերազմի, իսկ Հայաստանում հինգշաբթի է, որտեղ թիրախավորվում է հանրությունը և ազգային ինստիտուտները, այլ ոչ թե արտաքին վտանգները։ Մինչդեռ բացառապես վերջինը պետք է լինի մեր օրակարգը»։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռությունThe Guardian. Կիևում արևմտյան դիվանագետները ավելի ու ավելի հաճախ են իրար մեջ քննարկում, թե ինչպես են ձմռանը փախչելու«Հրապարակ». Սիսիանում՝ Շաքիի դեպքերից հետո մեծ վախ է տիրումՔաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»«Ժողովուրդ». Կաթողիկոսին հեռացնելու գործընթացը նոր փուլում էՆԱՏՕ-ի հետ պատերազմի հավանականությունը մեծանում է ամեն շաբաթԿրեմլն արդեն պատրաստել է Արևմտյան Ուկրաինայում թիրախների ցանկ. Ուկրաինական աղբյուրԿիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքումԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոններըՈւմ ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` ՄոսկվայիԿիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ)Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմաններըՎԱՂԸ ԼՄԲԱՏԱՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է, ԷՋՄԻԱԾՆԻՑ ԿԲԵՐՎԻ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՄԱՍՈՒՆՔԸԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքներըՌուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում)Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարներըԻշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՇոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված