Ամերիաբանկը միացել է Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին
ՏնտեսությունՀիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը հունիսի 27-29-ը կմասնակցի Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսին, որը նախաձեռնել է Big Projects ընկերությունը։
Էքսպոյի այցելուներն Ամերիաբանկի տաղավարում կգտնեն Հայաստանում հիփոթեքային վարկավորմամբ անշարժ գույք ձեռք բերելու՝ իրենց նախասիրություններին ու կարիքներին համապատասխան տարբերակներ Երևանում կամ մարզերում՝ նախատեսված Հայաստանի ռեզիդենտների, Սփյուռքի մեր հայրենակիցների, ինչպես նաև բոլոր ցանկացողների համար։
«Մեր մասնակցությունը TOON EXPO Մոսկվային պայմանավորված է այն համոզմամբ, որ Սփյուռքի մեր հայրենակիցների հետ կապը պետք է լինի իրական, կենդանի և կառուցողական։ Մենք ուզում ենք լսել նրանց, հասկանալ՝ ինչպես կարող ենք աջակցել հայրենիքում սեփական տուն ունենալու կամ ներդրումային գույք ձեռք բերելու ճանապարհին։ Մոսկվայում կունենանք գործնական հնարավորություն՝ անմիջապես շփվելու մեր հաճախորդների հետ, բացահայտելու նրանց կարիքներն ու համապատասխանեցնելու մեր լուծումները։ Հայաստանը կարող է և պետք է դառնա ավելի գրավիչ ներդրումների համար, և նման հարթակները նշանակալի առաջընթաց կարող են ապահովել այդ ուղղությամբ», – նշում է Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների թրայբի ղեկավար Վահրամ Գևորգյանը։
Եռօրյա էքսպոյի շրջանակում այցելուները կկարողանան տեղում ծանոթանալ Ամերիաբանկի հիփոթեքային առաջարկներին և, ցանկության դեպքում, անմիջապես առցանց հայտ ներկայացնել։ Ամերիաբանկը տրամադրում է հիփոթեքային վարկ հատուկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար
Սփյուռքի մեր հայրենակիցների համար», – նշում է Ամերիաբանկի հիփոթեքի պրոդուկտի ղեկավար Լիանա Աղայանը։
Սփյուռքի մեր հայրենակիցների համար վարկը կարող է տրամադրվել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով՝ 60-ից մինչև 360 ամիս ժամկետով։ Վարկի տրամադրման պայմաններն ու մանրամասները հասանելի են Ամերիաբանկի պաշտոնական կայքում:
Էքսպոյի շրջանակում այցելուներին կներկայացվի նաև անշարժ գույքի myhome.am էկոհամակարգը, որի միջոցով հնարավոր է ստանալ հիփոթեք ՀՀ-ում ընդամենը 5 րոպեում, գնել ու վարձակալել անշարժ գույք, ծանոթանալ արտերկրում վաճառվող գույքերի առաջարկներին, ստանալ արտոնյալ պայմաններով առաջարկներ համագործակցող կազմակերպություններից և շատ ավելին:
TOON EXPO-ն տեղի կունենա Մոսկվայի «Տիմիրյազև» ցուցահանդեսային կենտրոնում՝ հունիսի 27-29-ը։
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
