ԱՅՍՕՐ ԼԵԳԵՆԴԱՐ ԾԱՆՐՈՐԴ ՀՈԿՍԵՆ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
ՍպորտԱյսօր, հունիսի 11-ը, լեգենդար ծանրորդ, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի չեմպիոն ՀՈԿՍԵՆ ՄԻՐԶՈՅԱՆԻ ծննդյան օրն է, 64֊րդ տարեդարձն է նշում։ 1981֊ին նա հաղթեց երիտասարդների Աշխարհի առաջնությունում ու հրավիրվեց ԽՍՀՄ հավաքական։ 1982֊ին նա նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը։ Այդ հաջողությունը նա կրկնեց նաև 1983, 1988 և 1991 թվականներին։ 1983֊ին նա հաղթեց մեծահասակների առաջնությունում սահմանելով նոր համաշխարհային ռեկորդներ հրում վարժությունում ու ընդհանուր հաշվարկում։
Iravunk. com -ը շնորհավորում է լեգենդար մարզիկին, մաղթում առողջություն, արևշատություն, ամենայն բարիք։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
