Եթե նրան վաճառեինք ավելի հեղինակավոր ակումբի ավելի լավ կլիներ. «Լոկոմոտիվը»` Տիկնիզյանի մասին
Սպորտ«Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի անդամ Վալերի Ֆիլատովը մեկնաբանել է պաշտպան Նաիր Տիկնիզյանի՝ սերբական «Ցրվենա Զվեզդա» տեղափոխվելու մասին լուրերը։
– Նաիր Տիկնիզյանը հաստատ հեռանու՞մ է թիմից։
– Այո։
– Տեղափոխվում է «Ցրվենա Զվեզդա»՞։
– Այո։ Մաղթում ենք նրան հաջողություն։ Կարծում եմ՝ Սերբիայում նա հաջողության կհասնի։ Այնտեղ եվրոպական մրցաշարերում խաղալու հնարավորություն կա, ինչը նրա համար ավելի հետաքրքիր կլինի։
– Դուք հիասթափվա՞ծ եք Տիկնիզյանի հեռանալուց։
– Դժվար է ասել։ Սակայն, եթե նրան վաճառեինք ավելի հեղինակավոր ակումբի և ավելի բարձր գնով, դա շատ ավելի լավ տարբերակ կլիներ, – Ֆիլատովի խոսքերն է փոխանցում «Матч ТВ»-ն։
