Մխիթարյանն առաջին խաղացողը կլիներ, որին ես իմ թիմ կվերցնեի.«Ինտերի» նորանշանակ մարզիչ
Սպորտ«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն 2024-ի հոկտեմբերին La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում դրականորեն էր արտահայտվել Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին:
«Մխիթարյանն առաջին խաղացողը կլիներ, որին ես իմ թիմ կվերցնեի: Տեսել եմ՝ ինչպես է նա մարզվում, տեսել եմ նրա խաղային որակները, տեսել եմ՝ ինչպես է վերաբերում իր թիմակիցներին: Մեր օրերում հեշտ չէ գտնել ֆուտբոլիստների, որոնք գերադասում են թիմային հաջողություններն անհատականից», - ասել է ռումինացին:
«Ինտերը» և Կրիստիան Կիվուն օրեր առաջ են պայմանագիր կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
