Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը(տեսանյութ)
Սպորտ
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայկ Մանուկյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
60 կգ քաշային կարգում Մանուկյանը եզրափակչում վաղաժամ հաղթանակ տարավ ադրբեջանցի Ալի Նազարովի նկատմամբ՝ 11:3 հաշվով: Մինչև եզրափակիչը հայ մարզիկը բոլոր գոտեմարտերում հաղթել էր առանց միավոր զիջելու՝ իսրայելցուն՝ 9:0, հունգարացուն՝ 8:0, գերմանացուն՝ 8:0, իսկ կիսաեզրափակչում՝ իտալացուն՝ 9:0:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
