Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ)

ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԹՇՆԱՄՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻՆ

Միջազգային

­Լավ­րո­վի, ա­պա դրան հա­ջոր­դած՝ Մատ­վիեն­կո­յի հա­յաս­տան­յան այ­ցը բաց ակ­նարկ կա­րե­լի է հա­մա­րել, որ Հա­յաս­տա­նի ուղ­ղութ­յամբ Մոսկ­վա­յի հե­տաքրք­րութ­յու­նը սկսում է ա­ճել: Դա կա­պել նրա հետ, թե Հա­յաս­տա­նը Մոսկ­վա­յին սպառ­նում է, թե կգնա Ա­րեւ­մուտք, եւ ռուս­ներն էլ դրա­նից ծայ­րա­հեղ մտա­հոգ­վել են, թե­րեւս սխալ կլի­ներ: Պատ­ճա­ռը պետք է մի փոքր այլ ուղ­ղութ­յամբ փնտրել:

ՆՈՐԻՑ MI6-Ի ԱԿԱՆՋՆԵՐԸ

Ի­հար­կե, ինչ-որ չա­փով Մոսկ­վա­յին կա­րող է մտա­հո­գել դե­պի Եվ­րո­պա հա­յաս­տան­յան այս բո­լոր խա­ղե­րը: Բայց դա, այս­պես ա­սենք, շատ լուրջ մտա­հո­գութ­յան ա­ռիթ չէ: Նախ, կա ԱՄՆ-ի փո­փոխ­վող կուր­սը, այ­սինքն՝ ա­մե­րիկ­յան գոր­ծոնն ակն­հայ­տո­րեն թու­լա­ցել է նաեւ հա­րավ­կով­կաս­յան հար­թա­կում, եւ դժվար է ա­սել, թե թրամփ­յան վար­չա­կազ­մը երբ կսկսի կա­րե­ւո­րել այս ուղ­ղութ­յու­նը: Ինչ վե­րա­բե­րում է Եվ­րո­պա­յին, ա­պա այս ուղ­ղութ­յամբ Հա­յաս­տա­նի վեկ­տո­րի փո­փո­խութ­յան մա­սին որ­քան էլ որ մեծ-մեծ խո­սեն, բո­լորն են հաս­կա­նում, որ դա ի­րա­տե­սա­կան չէ: Ա­ռա­վել եւս, երբ Եվ­րո­պա­յի ներ­կա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քը, ո­րը միշտ էլ կախ­ված է ե­ղել ԱՄՆ-ի թույլտ­վութ­յուն­նե­րից, ներ­կա պա­հին նկա­տե­լիո­րեն թու­լա­ցել է, կան բա­զում ներ­քին խնդիր­ներ: Եվ ա­սել, թե այս ի­րա­վի­ճա­կում ի զո­րու են Հա­րա­վա­յին Կով­կա­սի կար­գի բարդ տի­րույ­թի հա­մար ծանր մրցակ­ցութ­յուն մղել մյուս հիմ­նա­կան ու­ժե­րի հետ, միամ­տութ­յուն կլի­ներ: Ի­հար­կե, ո­րո­շա­կի մանր-մունր գոր­ծո­ղութ­յուն­ներ կամ նման փոր­ձեր եվ­րո­պա­կան ա­ռան­ձին երկր­նե­րից նկատ­վում է: Բայց այդ ա­մե­նը գլո­բալ մրցակ­ցութ­յան հայտ դժվար է հա­մա­րել:

Այ­սինքն, ե­թե ա­միս­ներ ա­ռաջ Հա­յաս­տա­նը, իր եվ­րո­պա­կան ժես­տի­կուլ­յա­ցիա­նե­րով հան­դերձ, Մոսկ­վա­յի մոտ ինչ-որ ա­ռանձ­նա­հա­տուկ մտա­հո­գութ­յուն չէր ա­ռա­ջաց­նում, ա­պա բո­լոր թվարկ­ված գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցութ­յամբ, ե­ղած փոքր հե­տաքրք­րութ­յունն էլ ա­վե­լի պետք է թու­լա­նար: Բայց, կրկնենք, հա­կա­ռակ ի­րո­ղութ­յուն­ներն են նկատ­վում. ա­մեն դեպ­քում, ի­րար ան­մի­ջա­պես հա­ջոր­դած եր­կու բարձ­րաս­տի­ճան այ­ցե­րը, այ­սինքն՝ բուն այդ փաս­տը, ան­կախ դրանց ի­մաս­տից եւ նպա­տակ­նե­րից, հենց հե­տաքրք­րութ­յան ա­ճի մա­սին են վկա­յում:

Ի­րա­կա­նում, դժվար չէ հաս­կա­նալ, թե ին­չու է Մոսկ­վա­յում տրա­մադ­րութ­յուն­նե­րի նման փո­փո­խութ­յուն­ներ սկսվել: Ընդ­հուպ ան­ցած տա­րե­վերջ ռու­սա­կան տար­բեր ա­ռանց­քա­յին շրջա­նակ­նե­րում, այդ թվում՝ մեծ կշիռ ձեռքբե­րած ազ­գայ­նա­կան թե­ւում այն վստա­հութ­յու­նը կար, որ Հա­յաս­տա­նը կա­րող է ա­ռանձ­նա­պես հե­տաքր­քիր էլ չլի­նել, քա­նի որ կա­րող են հիմ­նա­կան հաշ­վարկ­նե­րը կա­պել Ադր­բե­ջա­նի հետ ռազ­մա­վա­րա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հետ: Ա­լիեւն էլ, բնա­կան է, իր կող­մից ա­մեն ինչ ա­նում էր այդ տրա­մադ­րութ­յուն­նե­րը ծաղ­կեց­նե­լու հա­մար: Բայց ա­հա, ան­ցած տա­րե­վեր­ջին ադր­բե­ջա­նա­կան ինք­նա­թի­ռի կոր­ծան­ման պատ­մութ­յունն ու դրան հա­ջոր­դած ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը ռու­սա­կան այդ կուր­սի հա­մար սա­ռը ցնցու­ղի է­ֆեկտ թո­ղե­ցին: Մի ո­րոշ ժա­մա­նակ դեռ կար այն պատ­կե­րա­ցու­մը, թե թյու­րի­մա­ցութ­յան հարց է. Ա­լիեւն իր ինք­նա­թի­ռի պատ­ճա­ռով վի­րա­վոր­վել է, եւ կհարթ­վի: Սա­կայն ի­րա­վի­ճա­կը միայն սրվեց: Ա­վե­լին, այն բա­նից հե­տո, երբ գործ­նա­կա­նում ա­պա­ցուց­ված է, ընդ ո­րում՝ հե­տաքն­նութ­յու­նը վա­րող ղա­զախ­նե­րի կող­մից, որ ա­վիաա­ղե­տի մեջ շատ լուրջ մե­ղա­վո­րութ­յուն է ու­նե­ցել ինք­նա­թի­ռի անձ­նա­կազ­մը, ա­սենք, նաեւ այդ պայթ­յու­նը, ըստ ա­մե­նայ­նի, կազ­մա­կերպ­ված բնույթ ու­ներ, բայց Ա­լիե­ւի հա­կա­ռու­սա­կան քայ­լե­րը նոր մասշ­տաբ­նե­րի են հաս­նում, ռու­սա­կան այդ շրջա­նակ­նե­րում նոր միայն սկսե­ցին բա­ցա­հայտ խո­սել, որ Բա­քուն փո­խում է իր վեկ­տո­րը: Ընդ ո­րում, այ­լեւս չկա Ար­ցա­խը, ո­րի մի­ջո­ցով Մոսկ­վան կա­րող էր եւ տա­րի­ներ շա­րու­նակ ա­վե­լորդ խա­ղե­րից զերծ էր պա­հում Ադր­բե­ջա­նին:

­Կարճ ա­սած, որ տե­ղի է ու­նե­ցել նման ի­րա­վի­ճակ. Ա­լիե­ւը, ի­րեն ներ­կա­յաց­նե­լով Ռու­սաս­տա­նի ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կեր, հա­սավ Մոսկ­վա­յի չե­զո­քութ­յա­նը՝ վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­նե­լով Ար­ցա­խը: Եվ գրե­թե ան­մի­ջա­պես էլ փո­խում է ողջ կուր­սը: Ա­վե­լին, դրա տար­րեր սկսե­ցին նկատ­վել դեռ ան­ցած աշ­նա­նը՝ Mi6-ի ղե­կա­վար Ռի­չարդ Մու­րի՝ Բա­քու կա­տա­րած այ­ցից ան­մի­ջա­պես հե­տո: Կա նաեւ այն հիմ­նա­րար կար­ծի­քը, որ նաեւ ադր­բե­ջա­նա­կան ինք­նա­թի­ռի կոր­ծան­ման պրո­վո­կա­ցիան է կապ­վում բրի­տա­նա-ուկ­րաի­նա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի հետ, ու հենց դա Ա­լիե­ւը դարձրեց ա­ռիթ՝ հա­կա­ռու­սա­կան այդ կուր­սի տե­ղա­փոխ­վե­լու հա­մար: Եվ հան­րա­գու­մա­րում, ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան հան­րութ­յունն ա­վե­լի ու ա­վե­լի է հակ­վում այն մտքին, որ Ա­լիե­ւը ոչ թե ըն­դա­մե­նը տակ­տի­կա­կան քայ­լեր է կա­տա­րում՝ Ռու­սաս­տա­նի հա­րա­բե­րա­կան ան­կախ կար­գա­վի­ճա­կը պա­հե­լու հար­ցում` այլ ռե­զեր­վա­յին քա­ղա­քա­կան ուղ­ղութ­յուն­ներ ամ­րաց­նե­լու մի­ջո­ցով, այլ որ կա­րող է տե­ղա­փոխ­վել Ռու­սաս­տա­նի հան­դեպ ա­մե­նաթշ­նա­մա­կան ուղ­ղութ­յուն՝ բրի­տա­նա-ուկ­րաի­նա­կան թե­ւի հետ սերտ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան դաշտ: Իսկ դա կա­րող է լուրջ վտանգ դառ­նալ, ո­րին դեռ կհաս­նենք:

ՄՈՍԿՎԱՆ ՍԿՍՈՒՄ Է ՍՊԱՌՆԱԼ

­Շատ նման է, որ այդ տրա­մադ­րութ­յուն­նե­րը նաեւ Կ­րեմ­լում են սկսել գե­րիշ­խող դառ­նալ: Այ­սինքն, ե­թե մինչ այս տե­սա­նե­լի էր այն տեն­դեն­ցը, որ փոր­ձում են Բաք­վի հետ «ի­րար հաս­կա­նալ» բա­նակ­ցա­յին մե­խա­նիզմ­նե­րով, այդ թվում՝ տար­բեր պաշ­տո­նա­կան, ընդ­հուպ՝ Պատ­րիար­քի Բա­քու այ­ցի մի­ջո­ցով, հի­մա, նման է, որ մո­տե­ցում­նե­րը փոխ­վում են՝ Մոսկ­վան անց­նում է ա­վե­լի կոշտ մե­թոդ­նե­րի: Մեկ-եր­կու նման քայ­լեր մինչ այս էլ ե­ղան, մաս­նա­վո­րա­պես՝ ադր­բե­ջա­նա­կան ո­րո­շա­կի ապ­րան­քա­տե­սակ­նե­րի ներ­մու­ծու­մը Ռու­սաս­տան ար­գե­լե­լու տես­քով, ո­րին Բա­քուն պա­տաս­խա­նեց մո­տա­վո­րա­պես նույն ո­ճի մեջ: Եվ հի­մա, դա­տե­լով Կ­րեմ­լին մոտ կանգ­նած աղբ­յու­րի լու­րից, ո­րի տե­ղե­կատ­վութ­յուն­նե­րը քա­նիցս հաս­տատ­վել են, Մոսկ­վան էլ ա­վե­լի է կոշ­տաց­նում մո­տե­ցում­ներն ադր­բե­ջա­նա­կան ուղ­ղութ­յամբ: «ՌԴ-ից Ադր­բե­ջա­նի ցու­ցադ­րա­կան հե­ռա­նա­լու կուր­սը անն­կատ չի մնա­ցել Մոսկ­վա­յում: Աղբ­յուր­նե­րի հա­մա­ձայն, Ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րութ­յու­նը ար­շավ է սկսե­լու այն շու­կա­նե­րը մաք­րե­լու հա­մար, որ­տեղ գլխա­վոր պաշ­տոն­նե­րը պատ­կա­նում են Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին, ին­չը հաս­տա­տում է մեր տե­ղե­կութ­յուն­նե­րը: Պաշ­տո­նա­պես խոս­քը ա­նօ­րի­նա­կան զբաղ­վա­ծութ­յան եւ միգ­րա­ցիոն ռե­ժի­մի խախ­տում­նե­րի մա­սին է: Սա­կայն ի­րա­կա­նում սա Մոսկ­վա­յի եւ Բաք­վի միջեւ սա­ռեց­ման հետ­եւանք է՝ Ադր­բե­ջա­նի՝ Թուր­քիա­յի եւ­ արեւմ­տա­մետ ձեւա­չա­փե­րի նկատ­մամբ ա­վե­լի ու ա­վե­լի ակն­հայտ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան թեք­ման ֆո­նին: Ի­րա­վա­պահ­նե­րը սկսում են Մոսկ­վա­յի եւ Մոսկ­վա­յի մար­զի այն շու­կա­նե­րի զանգ­վա­ծա­յին ստու­գում­ները, ո­րոնք պատ­կա­նում են ադր­բե­ջա­նա­կան անձ­նագ­րեր ու­նե­ցող­նե­րին, այդ թվում՝ հայտ­նի<<Սա­դո­վոդ»-ում: Հա­տուկ ու­շադ­րութ­յան կենտ­րո­նում կլի­նեն ոչ այն­քան օ­տա­րերկր­յա աշ­խա­տող­նե­րի վարձ­ման փաս­տը, որ­քան հար­կե­րից խու­սա­փե­լու մասշ­տաբ­նե­րը, սա­նի­տա­րա­կան եւ միգ­րա­ցիոն չա­փո­րո­շիչ­նե­րի խախ­տում­նե­րը եւ, ա­մե­նա­կար­եւո­րը, սպա­ռո­ղա­կան շու­կա­յի ամ­բողջ հատ­ված­նե­րի ի­րա­կան մե­նաշ­նոր­հա­ցու­մը: Հա­մա­կար­գի շրջա­նակ­նե­րում սա մեկ­նա­բան­վում է որ­պես քա­ղա­քա­կան եւ­ ու­ժա­յին ազ­դան­շան. Ռու­սաս­տա­նում ադր­բե­ջա­նա­կան բիզ­նե­սի «են­թա­կա­ռուց­ված­քը», ո­րը նախ­կի­նում պաշտ­պան­ված էր ոչ ֆոր­մալ կա­պե­րով եւ ա­պա­հո­վում է հսկա­յա­կան ե­կա­մուտ­ներ, այդ թվում՝ ան­ձամբ Ա­լիե­ւի հա­մար, կորց­նում է իր ան­ձեռնմ­խե­լիութ­յու­նը: Ադր­բե­ջա­նա­կան սփյուռ­քը կբախ­վի դա­ժան ի­րա­վա­կան ի­րա­կա­նութ­յան, եւ­ այս դեպ­քը հե­տա­գա­յում կա­րող է օգ­տա­գործ­վել որ­պես կար­գա­պա­հա­կան մի­ջոց այլ ար­տա­քին կողմ­նո­րո­շում ու­նե­ցող խմբե­րի դեմ՝ Ռու­սաս­տա­նի նկատ­մամբ նրանց հա­վա­տար­մութ­յու­նը մե­ծաց­նե­լու հա­մար»,- հայտ­նում է աղբ­յու­րը:

Ա­վե­լին, ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան դաշ­տում ա­վե­լի մռայլ կան­խա­տե­սում­ներ էլ են հնչում: Օ­րի­նակ, քա­ղա­քա­գետ, Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան փոր­ձաքն­նութ­յան կենտ­րո­նի ղե­կա­վար, ազ­գայ­նա­կան դաշ­տը ներ­կա­յաց­նող Վա­լե­րի Կո­րո­վի­նի գնա­հատ­մամբ. «Ա­լի­եւը ակն­հայ­տո­րեն գլխապ­տույտ է ապ­րում հա­ջո­ղութ­յու­նից, բայց սա դա­ժան կա­տակ է խա­ղա­ցել նրա հետ։ Ղա­րա­բա­ղը վե­րա­դարձ­նե­լը ռե­ժի­մի ա­ռա­ջին հաղ­թա­նակն էր, ո­րը Ադր­բե­ջա­նը դրեց թշնա­մի­նե­րի օ­ղա­կի մեջ։ Հետ­եւա­բար, ցա­վով կցան­կա­նա­յի նշել, որ Ա­լի­եւը ընտ­րել է ակն­հայ­տո­րեն ինք­նաոչն­չաց­նող վեկ­տոր եւ Ադր­բե­ջա­նին տա­նում է դե­պի լուրջ խնդիր­ներ, եւ հ­նա­րա­վոր է՝ նույ­նիսկ դե­պի այս քա­ղա­քա­կան նա­խագ­ծի վե­րա­ցում»:

ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

Այս ի­րա­վի­ճա­կը, թե­րեւս, կա­րող էր ձեռն­տու լի­նել Հա­յաս­տա­նի հա­մար, ե­թե չու­նե­նա­յինք նի­կոլ­յան ռե­ժիմ: Բայց այդ ռե­ժի­մը կա, եւ ի­րա­վի­ճա­կը կա­րող է նաեւ վտան­գա­վոր դառ­նալ:

­Կո­րով­կի­նի գնա­հա­տու­մը, որ «Ադր­բե­ջա­նը թշնա­մի­նե­րի օ­ղա­կի մեջ է», մեր­կա­պա­րա­նոց չէ: Իր այդ փո­փոխ­վող, Ա­լիե­ւը քիչ թե շատ նոր­մալ հա­րա­բե­րութ­յու­ններ է պահ­պա­նում միայն Վ­րաս­տա­նի հետ, սա­կայն դա ան­գամ հա­րա­բե­րա­կան է: Բա­քուն նաեւ Թ­բի­լի­սիի հետ ու­նի միան­գա­մայն սուր խնդիր­ներ, այդ թվում՝ Վ­րաս­տա­նի հա­րա­վա­յին սահ­ման­նե­րի եր­կայն­քով ծա­վալ­վող թուրք-ա­զե­րիա­կան դան­դաղ, բայց հաս­տա­տուն ին­տերվեն­ցիա­յի տես­քով: Իսկ Թ­բի­լի­սիում այդ ի­րա­վի­ճա­կը վա­ղուց են գնա­հա­տել: Պար­զա­պես Ռու­սաս­տա­նի հետ «խզված­քը» հա­մար­ժեք ռեակ­ցիա­յի հնա­րա­վո­րութ­յուն չի տա­լիս, բայց դա եր­կար հա­զիվ թե շա­րու­նակ­վի: Ա­ռա­վել եւս, որ Թ­բի­լի­սին հասց­րել է լավ գնա­հա­տել, թե իր վրա ինչ ազ­դե­ցութ­յուն է թող­նում ա­րեւմտ­յան ուղ­ղութ­յամբ սերտ խա­ղե­րի մեջ մտնե­լը:

Այս­պի­սով, ե­թե Բա­քուն մտա­ծում է ա­րեւմտ­յան կուր­սի մա­սին, մեծ է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ պար­զա­պես կհայտն­վի շրջա­փակման մեջ: Ա­հա եւ պատ­ճա­ռը, որ Ա­լիեւն այդ­քան հա­մա­ռո­րեն խո­սում է <<Զան­գե­զու­րի մի­ջան­ցքի» մա­սին. ե­թե բանը հաս­նի թշնա­մութ­յան, ա­պա Ի­րա­նը, Ռու­սաս­տա­նը, Վ­րաս­տա­նը կա­րող են փակ­վել Ադր­բե­ջա­նի ա­ռաջ, եւ Ս­յու­նի­քը կա­րող է դառ­նալ Թուր­քիա­յի հետ կա­պի միակ ու­ղին:

Ա­մեն ինչ մնում է կախ­ված նի­կոլ­յան ռե­ժի­մից: Ե­թե «տա­րա­ծաշր­ջա­նա­յին խա­ղա­ղութ­յան» դի­մա­կի տակ Ա­լիե­ւին տա­լիս են այդ կա­պի ու­ղին, ա­պա Բա­քուն կլու­ծի իր հի­շա­տակ­ած գերխն­դի­րը: Բայց այս դեպ­քում էլ կա­րող է կտրուկ մե­ծա­նալ Ադր­բե­ջա­նում ուկ­րաի­նա­կան սցե­նա­րի կի­րառ­ման հա­վա­նա­կա­նութ­յու­նը, ին­չին էլ վե­րա­բե­րում էր Կո­րով­կի­նի գնա­հա­տու­մը՝ « այս քա­ղա­քա­կան նա­խագ­ծի վե­րաց­ման» մա­սին:

­Մի­ջանց­քը չտա­լու հա­մար, այդ թվում՝ ռազ­մա­կան տար­բե­րա­կով, Հա­յաս­տա­նին պետք է ոչ թե պար­զա­պես վե­րա­կանգ­նել Ռու­սաս­տա­նի հետ եր­բեմ­նի ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­կար­դա­կը, այլ այն հասց­նել էլ ա­վե­լի բարձր մա­կար­դա­կի՝ Բե­լա­ռու­սի օ­րի­նա­կով մտնե­լով ռու­սա­կան ե­րաշ­խա­վոր­ված մի­ջու­կա­յին հո­վա­նո­ցի տակ՝ թուր­քա­կան ագ­րե­սիան եւս բա­ցա­ռե­լու հա­մար: Զու­գա­հեռ, ի­հար­կե, ամ­րաց­նե­լով նաեւ Ի­րա­նի հետ ռազ­մա­քա­ղա­քա­կան կա­պե­րը: Սա գո­նե այս պա­հին Նի­կո­լից կախ­ված հարց է, եւ այն, որ ռու­սա­կան ներ­կա ակ­տի­վութ­յունն ուղղ­ված է հենց դրան, կա­րե­լի է կռա­հել:

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ Աբրահամյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված