Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փարիզը սկսում է ռազմաճակատային քաղաք հիշեցնել (Տեսանյութ) Պակիստանը փակում է Իրանի հետ սահմանները Ժամանակն է, որ Խոյը գործի, իսկ Կշեռքը ստիպված կլինի ընտրություն կատարել. 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 25-ը ընկած շաբաթվա աստղագուշակը Գյումրին ձեր «Նիժնի Տաբրը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը». Գաստրոլյորներ, զգույշ եղեք. Առուշանյան Հոկտեմբերյան «ասուպային անձրևը» գագաթնակետին կհասնի այս գիշեր Հոկտեմբերի 19-25 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Միլանը որոշեց հետ չմնալ Փարիզից (Տեսանյութ) Ֆրանսիայում բողոքի ցույցերը չափազանց վատ նշան են Ուկրաինայի համար Լեգենդն ասում է, որ սա վատ նախանշան է

Բա կգժվի, բա ինչ կանի, քանզի տեսավ, թե ինչպե՜ս է ազգը հայոց Վեհափառին դիմավորում. Ալլա Հակոբյան

Մշակութային
Լույսը բացվեց` էլի գժվեց...
Բա կգժվի, բա ինչ կանի`
Քանզի տեսավ, թե ինչպե՜ս է
ԱԶԳԸ ՀԱՅՈՑ ՎԵՀԱՓԱՌԻՆ
Դիմավորո՜ւմ, սիրո՜ւմ, պաշտո՜ւմ...
 
Кляузник-ը դարձյալ строчк-եց
«Ինչո՞ւ»-ներով եւ «Ի՞նչ»-երով`
Իր արեւին հարցադրումներ...
«Ինչո՞ւ»-ները եւ «Ի՞նչ»-երը
Քե՛զ պետք է տալ` ԴԱՏԱՐԱՆՈ՛ՒՄ:
 
Էլ ո՜ւմ ասես չդատեցիր`
Էլ Նախագա՜հ, էլ գեներա՜լ,
Էլ այլախո՜հ` Արմենի պես...
Դեռ դատում ես անմեղ մարդկանց,
Թեպետ, հենց դո՛ւ պիտի դատվե՛ս:
 
Ոչ միայն թուղթ` տեռաբայտեր
Չեն հերիքի նկարագրել
Քո՛ մեղքերը... Հասկանում ե՞ս,
Տեռաբայտե՜ր... Մի՛ հանդգնիր
Վեհափառին հարցեր հղել:
 
Մի քե՛զ նայիր` ոտից գլուխ
Ցեխի մեջ ես... Բայց քո՛ դեպքում
Անհեթեթ է կարծես հնչում,
«Գլուխ» բառը` խելոք մարդը
Ալիեւին «կիրթ» չի՛ կոչի:
 
Առհասարակ, իր ուսերին
Գլուխ ունեցող` ոչ թե եմիշ,
Ցանկացած մարդ գոնե մեկ-մեկ
Լռել գիտի, գեթ ի՛ր համար`
Որ խելոքի տեղ անցնի...
 
Ընտանիքով տառապում եք`
«Շատախոս»-ն էլ ձեզ չի սազում,
Դուք զավզակ եք` անպոչ գդալ`
Ամեն ապուրի մեջ ընկնում,
Ապուրոտվում.. Խայտառակվում...
 
Խորհուրդ կտամ, մարդ ու կնիկ
«Նորաձեւը» մի կողմ դնեք
Եւ «Լռության դասընթացներ»
Ընտանիքով ձեր այցելեք...
«Քպ»-ին էլ ձեզ հետ տարեք...
 
Տեսնես սրանք կսովորե՞ն
Բերանները մեկ-մեկ փակել,
Գեթ մեկ շաբաթ գոնե լռել
Ու «ժողջանին» հանգիստ թողնել...
Բայց նախապես գիտեմ, որ «Ո՛չ»:
 
Սրանց թողնենք` Աստծո Դատին...
Ուղղելի ե՞ն, անուղղելի` Տերը գիտի...
Իսկ մենք հիշենք հենց «Զվարթնոց»-ում
Ընդհանրական մեր աղոթքը՜...
Խորհուրդ կա մե՜ծ... «Զվարթնոց» տաճա՜ր...
 
Դե... Բարի լույս, իմ ԱԶԳ ՀԱՅՈՑ...
Լավ գիշեր էր... Լույսն էլ թող, որ
Բարի լինի... Իրար հարգենք,
Իրար օգնենք... Միայն այդպես
Հայաստանը մեր կփրկենք...
 
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
11.06.2025 թ. 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ