Նաիր Տիկնիզյանը կմեկնի Բելգրադ` բուժզննում անցնելու համար
ՍպորտՄոսկվայի «Լոկոմոտիվն» ու սերբական «Ցրվենա Զվեզդան» համաձայնության են հասել Հայաստանի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի հարցով։ Արձակուրդից հետո, հունիսի 21-ին Տիկնիզյանը կմեկնի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ բուժզննման, հաղորդում է sport-express.ru-ն։
Նաիր Տիկնիզյանը 2021թ․ օգոստոսից է հանդես գալիս «Լոկոմոտիվում»։ Ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է 33 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
