Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

Ոչ թե հայի, այլ՝ հոգու աչքեր. Տեր Գաբրիել քահանա Վարդանյան

Թեմա
«Հոգու աչքերով» տեսնող Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը, կապված «Համակարգող խումբ» ստեղծելու վերաբերյալ, ակնհայտ աղանդավորական, կամ ավելի մեղմ ասած ոչ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի հավատավոր հետևորդի» գիտակցություն ունեցող մեկի գրառում էր։
«Համակարգող խմբում» ընդգրկվելու համար, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է ստուգեն կամ «հոգու աչքերով տեսնեն» անդամակցող ցանկացողն արդյոք ա) իր ամբողջ հոգով հավատո՞ւմ է մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, բ) վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահե՞լ է Մեծ պահքը, գ) ամեն օր աղոթո՞ւմ է։
 
Եթե մեկը Եկեղեցին քանդողների խմբում ընդգրկվելու համար պիտի գա քեզ մոտ՝ ցույց տալու համար իր հավատքը, դա արդեն իսկ խոսում է հավատքի բացակայության մասին։ Մարդն Աստծուն հավատում, աղոթում և պահք է պահում ոչ թե ինչ-որ մեկին ցույց տալու, կամ Եկեղեցու վրա հարձակվելու այցեքարտ ունենալու համար, այլ, առաջին հերթին, իր հոգու փրկության համար, Աստծու հետ իր կենդանի հարաբերությունը ձևավորելու համար։ Իսկ հավատքի, մանավանդ «ամբողջ հոգով» հավատքի չափը, ի սրտե և անկեղծ արված աղոթքը իմանալու համար առնվազն պետք է Աստված լինել։ Իսկ իրենց Աստծու տեղը դնում են հիմնականում այն մարդիկ, ովքեր կա՛մ ընդհանրապես չեն հավատում Աստծուն, կամ շեղված են ճշմարիտ հավատքից։
 
Եվ ամենակարևորը, ըստ Աստվածաշնչի՝ «Հավատն առանց գործերի մեռած է» (Հակոբոս 2:17), իսկ Նիկոլ Փաշինյանի գործերը խոսում են հավատքի, թե՞ հավատքի բացակայության մասին, թողնում եմ ընթերցողի եզրակացությանը․․․․», - գրել է Արժանապատիվ Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ