Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

Ո՞ւր էր Փաշինյանի կազմակերպչական ջիղը 44 օրյա պատերազմի ժամանակ

Թեմա

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ մարդկանց է հավաքագրում, որպեսզի գնա եւ գրավի վեհարանը։ Իսկ ո՞ւր էր նրա կազմակերպչական ջիղը պատերազմի ժամանակ, երբ փաստացի ՄՈԲ ռեսուրսի տոտալ անվերահսկողության պատճառով՝ կորցրեցինք հազարավոր երիտասարդների, դեռ չենք խոսում վիրավորների մասին։ Ո՞ւր էր Փաշինյանը այդ ժամանակ, երբ բազմաթիվ հայորդիներ անդամագրվեցին, սակայն այդպես էլ չհասան ռազմաճակատ։ Ի՞նչ է, Փաշինյանը կարծում է, թե հայ ժողովուրդը մոռացե՞լ է իր անճարության չափը, երբ նա առանց հասկանալու՝ հայտարարեց, թե տունն ով ունի սաղավարտ եւ զրահաբաճկոն, վերցնեն ու գնան կռիվ՝ մի բան էլ հասցե էր թելադրում։

Այդքան մեծ կազմակերպչական ձիրք ուներ, թող այնպիսի կազմակերպվածություն ցուցաբերեր 44 օրյա պատերազմի ժամանակ, որ մեր սահմանները անառիկ մնային, որ հայերն առ այսօր չմտածեին իրենց որդիներին հայրենիքից արագ հեռացնելու մասին, որ բանակում ծառայող մեր եղբայրների ծնողները ու ընտանիքի անդամները հանգիստ քնեն: Բայց չէ՛, նա սեւեռվել է եկեղեցու վրա, ցանկանում է  նոր խառնաշփոթ ստեղծել: Այդքան արյունը բավական չեղավ, նոր պատիժ է ուզում բերել մեր ժողովրդի գլխին…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ