Իմ վարորդը կստանա խիստ նկատողություն. առողջապահության նախարարը՝ համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ
ՀասարակությունՇնորհակալ եմ պարոն Իոաննիսյանին հանրային վերահսկողության և լուսաբանման համար. կիրակի իմ ծառայողական մեքենան վարորդը ավտոլվացման կետ տանելիս թույլ է տվել խախտում և անընդունելի վարքագիծ` երեխայի անվտանգության առումով: Այս մասին գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Դիպվածը կստանա իրավական գնահատական, իսկ վարորդը` նաև խիստ նկատողություն»,- գրել է նա:
Նշենք, որ Դանիել Իոաննիսյանը տեսանյութ է հրապարակել և գրել. «Առողջապահության նախարարի ծառայողական 006LL55 մեքենան»: Առջևի նստատեղին երեխա է նստած եղել:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝