Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

Վարչապե՛տ ես, ի՛նչ ես, իրավունք չունե՛ս մտնել հոգևոր դաշտ․ Հակոբ Ասլանյան

Ներքաղաքական

Մենք թեոկրատիկ երկիր չենք, մենք աշխարհիկ երկիր ենք: Այսինքն՝ աշխարհիկ իշխանությունն իրավունք չունի մտնելու հոգևոր աշխարհ: Ես գտնում եմ, որ այն, ինչ այսօր արվում է Հայոց եկեղեցու հանդեպ, շատ մեծ սխալ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ՔՊ–ական, այժմ անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

«Այստեղ տարբերակենք Հայոց Եկեղեցին և եկեղեցականի հարցը: Նախ նորից եմ ասում՝ վարչապետ ես, ինչ ես, չգիտեմ, վարչապետն իրավունք չունի մտնելու հոգևոր դաշտ: Բացարձակապես դա հոգևոր դաշտի տիրույթն է: Եթե դժգոհություն կա՝ դա որոշելու են եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները, հոգևորականությունը և ժողովուրդը:

Իրականում այս գործընթացի հիմքում շատ ավելի խորը բան կա: Նիկոլ Փաշինյանը փորձում է հակապետական գործ անել, փորձում է եկեղեցուն մի կողմ հրել, որպեսզի եկեղեցին չդառնա խոչընդոտ իր գործողությունների համար»,– ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ Փաշինյանի գործողություններին հակազդելու միակ ռեալ ուժը Եկեղեցին է․

«Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը մի ցանկություն ունի՝ ամեն գնով խաղաղության պայմանագիրը կնքել, որպեսզի վերընտրվի։ Սա ամբողջությամբ տանում է միայն վերընտրման, նորից իշխանության ուզուրպացման գործին»:

Պատգամավորը վստահեցրեց՝ ամեն ինչ անելու են, որպեսզի Փաշինյանը չվերընտրվի, որովհետև «անկախ նրանից, թե նախորդ տարիներին ինչ է արվել կամ ինչ է բաց թողնվել, Փաշինյանը իրեն սպառել է և նա պետք է հեռանա»:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ