Փաշինյանի քայլերը ոչ միայն կրում են հերետիկոսական ու հակահայ բնույթ, այլև հակասում են ՀՀ Սահմանադրությանը. Դանիելյան
Թեմա«Նիկոլ Փաշինյանի քայլերը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ոչ միայն կրում են հերետիկոսական ու հակահայ բնույթ, այլև բացահայտ կերպով հակասում են ՀՀ Սահմանադրությանը։ Որպես համազգային եկեղեցի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի առանձնահատուկ առաքելություն մեր ժողովրդի հոգևոր կյանքի, ազգային ինքնության պահպանման ու զարգացման գործում, ինչը հստակ ամրագրված է Սահմանադրության 18-րդ հոդվածով։ Փաշինյանի վարած քաղաքականությունն ուղղված է այդ հիմնասյունը խարխլելուն՝ սպառնալով մեր ազգային ինքնությանը և պետականության խորքային արժեքներին», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
