Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

Եթե փորձես մի խումբ այլասերվածների հետ հարձակվել Վեհարանի վրա, ես իմ 1.5 տարեկան որդուս հետ քեզ կդիմավորեմ այնտեղ. Անի Կարապետյանը կոչ է անում մայրերին

Թեմա
«Դու մեզանից մեկը չես։ Եթե փորձես մի խումբ այլասերվածների հետ հարձակվել Վեհարանի վրա, ես իմ 1.5 տարեկան որդուս հետ քեզ ու էդ ազրաիլներիդ կդիմավորեմ այնտեղ ու կոչ կանեմ, որ մեր հավատացյալ մայրերն ու քույրերն էլ իրենց երեխաների հետ միանան։
 
Խելքդ գլուխդ բեր։ Բավական է ատելություն ու արյուն թափես այս երկրի վրա։ Եկեղեցին քեզ համար ո՛չ Ֆրանսիայի հրապարակն է, ո՛չ Հանրապետության՝
Եկեղեցին Աստծո տունն է՝ և իմ հավատքի խարիսխը, որդուս խաչակնքման սրբարանը, մոմի ջերմությամբ լույս առած հույսը։
 
Մեր Տերը Աստված է։ Ու սա քաղաքական պայքար չէ այլեւս։ Սա հոգեւոր ճակատամարտ է՝ լույսի և խավարի, հավատի և սատանայական մոլորության միջեւ։
«Մի՛ մոլորվեք. Աստծուն չե՛ն կարող ծաղրել, որովհետև մարդ ինչ որ սերմանի, այն էլ կհնձի։ Ով որ մարմնի համար է սերմանում, ապականություն կհնձի մարմնից. իսկ ով Հոգու համար է սերմանում, Հոգուց հավիտենական կյանք կհնձի» (Գաղատացիներ 6:7-8):
 
Եվ այո՛, դու սերմանել ես ապականություն՝ սուտ, վախ, պղծություն։ Բայց մենք՝ հավատքով, սերմանել ենք ճշմարտություն, և այն պիտի ծաղկի՝ մեր զավակների մեջ, մեր հայրերի աղոթքներում, մեր ժողովրդի սրտում։ Դու հոգիդ արդեն վաճառել ես մթին։ Մենք պատրաստ ենք ոչ թե հարվածելու, այլ արգելելու՝ մոմով, աղոթքով, խաչով ու ամուր ճակատով։ Եվ թող այս պայքարի ելած ամեն հայ մայր՝ իր մանուկը գրկին, այս մի խոսքը հնչեցնի քո դեմ․ «Հեռացիր սատանա, քանզի գրված է՝ միայն քո Տեր Աստծուն պիտի պաշտես», - գրել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ