Սպերցյանի դուբլը Չեռնոգորիայի դեմ խաղում(տեսանյութ)
ՍպորտՖուտբոլի Հայաստանի հավաքականն ընկերական խաղում հյուրընկալվեց Չեռնոգորիայի թիմին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
Առաջին րոպեին հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի եւ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը (տեսանյութ)։
5-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Վասիլիե Աջիչը (տեսանյութ)։
52-րդ րոպեին Չեռնոգորիայի թիմին առաջ մղեց «Բուդուչնոստի» կիսապաշտպան Անդրիա Բուլատովիչը (տեսանյութ)։
Հայաստանի հավաքականին պարտությունից փրկեց 81-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանի խփած գեղեցիկ գոլը տուգանայինից (տեսանյութ)։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
