«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից

Գործակալներն ինքնաթիռի անիվներից կախված ճողոպրելու են, պատրաստվում է «Պոտսդամ-2». Նահապետյան

Ներքաղաքական

Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցակետում մարտի 1-ից Հայաստանից դուրս եկող եւ երկիր մուտք գործող բոլոր անձանց հսկողությունն իրականացվելու է բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի կողմից: Այս մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, ինչին հաջորդեց այն, որ կառավարությունը չզեկուցվող հարցերի շարքում ընդունեց որոշում՝ առ այն, որ մարտի 21-ից 31-ը Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը դարձնում է գործող, որպեսզի այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ ուղարկի Սիրիա։ Տեղի ունեցած զարգացումներից ամիսներ անց ստեղծված իրավիճակի մասին «Իրավունք»-ը զրուցել է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ:

«ԵԹԵ ԱՅԴ ԹՂԹԻ ԿՏՈՐԸ ՍՏՈՐԱԳՐՎԻ, ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԱՌՆԱԼՈՒ Է ՀԱՂԹԱԹՈՒՂԹ»

Ձեր գնահատմամբ՝ ինչի՞ մասին են փաստում «Մարգարա» անցակետում տեղի ունեցած փոփոխությունները, եւ առհասարակ՝ ի՞նչ տվեց այն:

— Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի օրվա իշխանությունները սպասարկում են մեր երկու ոչ բարեկամ հարեւանների` Ադրբեջանի եւ Թուրքիայի ազգային, պետական շահերը։ Իհարկե, կա եւս մեկ պետություն, որն ամենաշահագրգիռն է այդ ճանապարհները բացելու հետ կապված, նկատի ունեմ Մեծ Բրիտանիային: Կարելի է ասել, որ բրիտանա-թուրքական Թուրանի հայաստանյան հատվածում կոնկրետ սկսել է առարկայական գործընթաց։ Եթե «Մարգարա»-ի անցակետը բացվում է, Հայաստանը դառնում է Թուրքիայի համար քարվանսարա կամ ավելի խիստ բառ ասեմ`«պռախադնոյ դվոռ»: Փաշինյանը պարբերաբար ինքնիշխանությունից է խոսում եւ ասում է, թե մեր տարածքի տերը մենք ենք, բայց սա միայն իրեն թվում է:

Տեսականորեն պատկերացրեք, թե 2 միլիոնից մի փոքր ավել բնակչություն ունեցող, հիմնականում գյուղմթերք արտադրող երկիրը Թուրքիայի կլանման համար ինչ դյուրին վայր է դառնալու՝ տնտեսական առումով։ Այսինքն` եթե Բրիտանիայի որոշմամբ Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ պատերազմ անելու խնդիր չդրվի՝ Հայաստանից ինչ-ինչ տարածքներ գործնականում օտարելու համար, ապա Թուրքիայի համար Հայաստանը դառնալու է տարածք եւ ոչ թե պետություն՝ կլանման համար, այսինքն` տնտեսական առումով լրջագույն էքսպանսիա կլինի: Մեր տարածքները, հիմնականում թուրքական կապիտալինը կլինի, առաջին հերթին՝ սա գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին է վերաբերում։ Արտադրություն գործնականում չունենք, իսկ միջին արտադրությամբ՝ թուրքական թեթեւ արդյունաբերությունը բավականին զարգացած է` հիմնված Գերմանիայից բերված ե՛ւ գործիքներով, ե՛ւ մասնագետներով, իրենք իրենց արտադրությունը կդնեն նաեւ այստեղ: Ընդ որում՝ թուրքական էքսպանսիան նաեւ լինելու է Թուրքիայում ապրող ազգությամբ հայերի կողմից: 

— Պարոն Նահապետյան, իսկ ի՞նչ է շահելու դրանից այս իշխանությունը։

Շահելու է այն, որ հույս ունի մնալ իշխանության: Իր խնդիրը սա է` անկախ նրանից կլինեն հերթական կամ արտահերթ ընտրություններ: Փաշինյանը հիմա ամեն ինչ անում է, որ ստորագրվի, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը», իսկ Ադրբեջանը` ոչ, ավելին՝ պարբերաբար նոր պահանջներ է դնում: Եթե այդ թղթի կտորը լինի, որն իրենից առանձնապես բան էլ չի ներկայացնում, Փաշինյանի համար արտահերթ կամ միգուցե հերթական ընտրություններում դառնալու է հաղթաթուղթ, որով ասելու է, թե՝ խաղաղություն եմ բերել ՀՀ քաղաքացիներին։

«ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է ԷՔՍՊԱՆՍԻԱ… ՍԱ ՎԵՐՋԻ ՍԿԻԶԲՆ Է ԼԻՆԵԼՈՒ»

— «Եվրաքվեի» նախաձեռնողները Գյումրիի ՏԻՄ ընտրություններում կրած պարտությունից հետո՝ էլի չեն հանգստանում, հիմա էլ Երեւանում են ակտիվացել, հակառուսական ակցիաներ են անում ռուս պաշտոնյաների այցերի ժամանակ: Ի՞նչ կասեք այս մասին: Սա՞ է Եվրամիություն մտնելու ճանապարհը:

Նախ ուզում եմ հիշեցնել, որ երկրներ կային, որոնք տարիներ շարունակ փորձում էին դառնալ ԵՄ անդամ, որոնց թվում էր նաեւ Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան: Դարձա՞ն ԵՄ անդամ, այդ երկրները ինչ-որ տնտեսական ծաղկում ապրեցի՞ն, անվտանգությունը բացարձակ դարձա՞վ, հոսանքի գինը բարձրացա՞վ, թե՞ իջավ: Ի վերջո, ցանկացած երկրի տնտեսության անկյունաքարային հարցը հոսանքի արտադրությունն է, այսինքն՝ էներգակիրներ, ատոմակայաններ։ Օրինակ` Լիտվան ուներ Խորհրդային տարիներին ատոմակայան, անգամ հոսանք էր վաճառում եվրոպական երկրներին, հետո պայման դրեցին Եվրամիության անդամակցելու՝ ատոմակայանը փակելու գնով։ Հիմա Լիտվան հոսանքը 5-6 անգամ ավելի թանկ գնում իր հարեւան երկրներից։

Ի՞նչ Եվրամիությանն անդամակցել, աբսուրդի ժանրից է, այդ առաջարկողները գիտե՞ն, որ ԵՄ-ն է շուտով լուծարվելու: ԵՄ մահախոսականը ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Վենսը Մյունխենում ազդարարեց: Եվրամիությունը լուծարվելու է, եւ որպեսզի այդ գործընթացը շատ ցավոտ չլինի, օրինակ, Բրիտանիան, նախաձեռնել է նոր միություն` նոր սկզբունքներով, իր եւ Ֆրանսիայի միջուկային հովանոցի ներքո։ Բրիտանիայի վարչապետը վերջերս գտնվում էր ԱՄՆ-ում, հանդիպում եղավ Թրամփի հետ, ասուլիս տվեցին: Թրամփն, ըստ էության, նրան ասում էր` գնացեք, ձեր գլխի ճարը տեսեք, ես ձեր անվտանգության երաշխավորը չեմ: Իսկ Բրիտանիայի վարչապետը Ռուսաստանից էր բողոքում, Թրամփն էլ շատ արագ ընդհատեց, ասաց` դե գնացեք, ՌԴ-ի հարցերը լուծեք, եթե կարող եք ու վերջ, թեման փակվեց: ԵՄ-ն գլոբալիստների վերպետական կառույց է՝ եվրոպական երկրների կառավարման համար՝ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության եւ Բրիտանիայի կառավարության ձեռքին: Հիմա դեմոկրատները պարտվել են, եկել են ազգային էլիտար ուժերը` ի դեմս Թրամփի թիմի, եւ Բրիտանիան նոր վերաձեւում է անում կամ նոր ֆորմատով փորձում է նոր միավոր հավաքել։ 

Հիշեք՝ Եվրամիությունը, եթե այդքան լավն էր, ինչո՞ւ Բրիտանիան դուրս եկավ, հիմնավորումներ կան: Ընդ որում այդ հիմնավորումների մեծ մասը վերաբերում էր ինքնիշխանության վերականգնմանը: Կոնկրետ հոդվածներով ասվում էր, որ դուրս գալով՝ վերականգնում է այս-այս ոլորտներում իր ինքնիշխանությունը։ Հիմա Հայաստանում մի խումբ Ավանի հոգեբուժարանի «կլիենտներ» ԵՄ անդամակցության հայտ են ներկայացրել՝ այն ֆոնին, երբ Փաշինյանն ասում է` մենք ինքնիշխան ենք, փորձում ենք վերականգնել մեր ինքնիշխանությունը:

Ի դեպ, Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը եւ մեկ ձայն ունի: Այսինքն՝ առանց Հայաստանի այդ ձայնի, կոնսենսուս չի լինում: Նույն կերպ նաեւ ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում՝ եւս: Իսկ Եվրամիությունում քո բնակչության թվաքանակով ձայն ունես: Օրինակ, եթե Հայաստանը տեսականորեն ԵՄ անդամ դառնա, 1 տոկոս էլ չէ, 0.01 տոկոս ձայն է ունենալու:

Վերադառնալով Ձեր հարցին՝ ուշադրություն դարձրեք, որ այդ անձանց մեջ կա մի անձ, որն առաջարկում էր, թե Հայաստանից որ ոլորտը, որ ընդերքը կարելի է տալ որ պետությանը: Հիմնականում Բրիտանիայի անունն էր տալիս: Սկզբունքորեն նա Բրիտանիայի այօրվա իշխանություններին բաց մեսիջ էր ուղարկում, որ եթե Նիկոլի տեղն ինքը գա իշխանության, այդ ամենը փաթեթով կհանձնի Բրիտանիային: Բայց հարցն այստեղ այն է, թե՝ Բրիտանիան իր կարծիքը հարցնելո՞ւ է, որ մի հատ էլ ինքն առաջարկի կամ չառաջարկի։

Դուք խոսում եք թուրքական հնարավոր էքսպանսիայի մասին, մինչդեռ մենք տեսնում ենք քաղաքական դաշտում ոչ թե քայլեր է արվում այս մարտահրավերներին դիմակայելու համար, այլ զարկ է տրվում ներքին գզվրտոցների: Որքանո՞վ է հայաստանյան ներքաղաքական դաշտն ադեկվատ արձագանքում այն մարտահրավերներին, որոնց մասին Դուք զգուշացնում եք:

Էլի եմ ասում՝ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի մնան իշխանության։ Դրա համար ի՞նչ է պետք, եթե Թուրքիային պետք է զիջել սա, զիջում են, եթե պետք է Ադրբեջանին զիջել, էլի զիջում են, եթե Արեւմուտքին պետք է, որ Ռուսաստանն իր զինական ներկայությամբ Հայաստանից դուրս դրվի, պետք է դուրս դրվի, եթե պետք է ատոմակայանը փակվի, պետք է փակվի։ Էլի եմ ասում՝ ակնհայտ է, որ Թուրքիան իրականացնելու է էքսպանսիա: Եվ Հայաստանն ամբողջովին իր տնտեսական, քաղաքական, գաղափարական, մշակութային ծիրի մեջ է վերցնելու, կասկած չունենաք: Այստեղ մեծ արտագաղթ կարող է սպասվել, որովհետեւ սկզբունքորեն Ալիեւը պահանջ է դրել Արցախում ինքնապաշտպանական գործողություններ կազմակերպած եւ կռիվներին մասնակցած անձանց նկատմամբ քրեական վարույթներ, հետապնդումներ սկսել: Սա իրողություն է, բլեֆ չէ: Դուք պատկերացրեք, եթե այդ գործընթացը հասնում է այս հանգրվանին, ինչ է լինելու: Հայաստանում, կարծում եմ՝ բնակչության 90 տոկոսն այս կամ այն ձեւով Ալիեւի ասած հոդվածով անցնելու է, այդ թվում նրանց վրա դրվելու է ապօրինի սահմանի հատման հոդված: Հայաստանից Արցախի Հանրապետություն շատերն են գնացել չէ՞, եթե այն Ադրբեջան է, ըստ այսօրվա իշխանության, ուրեմն՝ դու առանց Ադրբեջանի իշխանությունների վիզայի, մտել ես իր տարածք: Իսկ մեր բնակչության առնվազն 80-90 տոկոսի զավակները ծառայել են որպես զինվոր Արցախում, մարդիկ այնտեղ նաեւ բիզնես են արել, հարաբերություններ են ունեցել, բարեկամների մոտ են գնացել: Այնպես որ, սա, ինչպես ասում են, վերջի սկիզբն է լինելու։

«ՃՈՂՈՊՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՄՆԱՑԱԾԸ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԴԱՇՏԻՑ Է»

Աշխարհում իրավիճակ է փոխվում։ Միացյալ Նահանգներն է անգամ ՌԴ-ի հետ հարաբերություններ կարգավորում: Ի վերջո, որտե՞ղ է դիրքավորվելու Հայաստանը:

Հայաստանում այլեւս սուբյեկտայնություն չկա: Օրինակ` Ադրբեջանը սուբյեկտ է, որտեղ այդ երկրի ղեկավարությունն իրեն տրված հնարարարությունների սահմաններում որոշումներ է կայացնում: Իհարկե, այդ որոշումները եթե հակասեն Բրիտանիայի շահերին, միանգամից դրանք կչեղարկվեն կամ անգամ քննարկման առարկա չեն էլ դառնա օրենսդիր մարմնում կամ երկրի ղեկավարի մակարդակով: Բայց որոշակի սուբյեկտայնություն ունեն: Իսկ մենք ունեինք այդ սուբյեկտայնությունը մինչեւ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ը՝ ճակատամարտում պարտվելը: Այո՛, ոչ թե պատերազմ, այլ ճակատամարտ: Մեր սուբյեկտայնությունը մեր բանակն էր ու Արցախը, հիմա չկա ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Իսկ երբ սուբյեկտայնությունդ կորցրել ես, քեզ որեւից մեկը չի էլ հարցնում ինչ ես ուզում:

Եթե Հայաստանում լինեն ադեկվատ իշխանություններ, կարծում եմ՝ իրենք բավականին ծանր օրեր են ապրելու, որպեսզի երկիրը գոնե որոշակի առում սուբյեկտայնություն ձեռք բերի: Տնտեսության առումով զրո վիճակ է, ճանապարհների առումով` եւս: Այդ դեպքում՝ մեր կշիռը ո՞րն է: Երբ Հայաստանը, որպես միավոր, նոր իշխանությունների ժամանակ դիրքավորվի Բրիքս+ բազմաբեւեռ աշխարհին, ինքն արդեն իսկ ձեռք կբերի նոր սուբյեկտայնություն։ 

Դուք լավատե՞ս եք, որ նոր իշխանության ձեւավորման, այսպես ասած, հիմքեր կան։ Այս պահի դրությամբ՝ ունենք պառակտված ընդդիմություն, որեւէ փողոցային պայքար չկա:

— Ես իրատես եմ: Այսպիսի մի ձեւակերպում կա, ասում եմ` լավատեսներն անգլերեն են սովորում, վատատեսները` չինարեն՝ մտածելով, որ Չինաստանը վաղն աշխարհի տերն է լինելու, իսկ իրատեսները` ավտոմատ կալաշնիկով: Նախ իշխանությունն իրեն սպառել է, երկրորդ՝ այս իշխանությունները կոլաբորանտ են, նրանք սպասարկում են մեր ոչ բարեկամ երկու պետության՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի ազգային, պետական շահերը։ Հետեւաբար իշխանությունը չի գտնվում Երեւանում, սպասարկման կենտրոնն է միայն գտնվում կառավարության շենքում կամ Բաղրամյան 26-ում:

Փաշինյանը փրփուրներից է կախվում։ Մի կողմից Եվրամիություն է խաղում, բայց ինքն, այնուամենայնիվ, որոշում ունի կայացրած: Քանի որ ինքը կոլաբորանտ իշխանություն է եւ սպասարկում է առաջներթ Թուրքիայի եւ Ադրբեջանի, իսկ գործնականում Բրիտանիայի բրիտանաթուրքական Թուրան ստեղծելու ծրագրին, ապա սկզբունքորեն իրեն ինչ ասելու են, նա էլ անելու է: Որ սոցիալական, գաղափարական, նպատակների տարածքների եւ ամենակարեւորը` անվտանգային առումով Հայաստանը գտնվում է խորքային ճգնաժամի մեջ, կարծում եմ` որեւիցե մեկի համար գաղտնիք չէ: Որքան էլ Փաշինյանը փորձի հակառակն ապացուցել, սա անհերքելի է:

— Հաջորդիվ բանը կհասնի՞ նաեւ Գյումրիի ռուսական ռազմաբազան հանելուն, թե՞ ինչ-որ մի փուլում հետ կկանգնեն կործանարար այս ընթացքից:

Բրիտանիային, Թուրքիային եւ Ադրբեջանին պետք է, որ 102-րդ ռազմաբազա այստեղ չլինի, իսկ ՌԴ-ին եւ Իրանին պետք է, որ այն լինի: Ինքնիշխան Հայաստանին էլ է պետք: Եվ հիմա պայքար է գնում: Ի դեպ, ՌԴ եւ ԱՄՆ ղեկավարների կամ դեպարտամենտների մասնագիտական խմբերի մակարդակով երբ որոշակի ստատուս քվո հաստատվի, ես առավել համոզված եմ, որ որոշում է կայացվելու, թե այս տարածաշրջանն ում ազդեցության տարածք պետք է լինի: Ասեմ այսպես՝ պատրաստվում է «Պոտսդամ 2»: Թեեւ կան վարկածներ, որ Յալթայի կոնֆերանսի սցենարն է գործարկվելու, բայց ես ավելի շուտ հակված եմ «Պոտսդամ 2»-ի, որովհետեւ շատ արագ են պրոցեսներն ընթանում: Ըստ այդմ՝ Հարավային Կովկասը սկզբունքորեն Ռուսաստանի ազդեցության տարածք է լինելու, ինչպես հետդխորհրդային բոլոր հանրապետությունները: Եվ այստեղից հետեւություն՝ Բրիտանիան դուրս է դրվելու, գործակալներին լցնելու են ինքնաթիռները, մի մասը կախվելու է անիվներից, ինչպես Աֆղանստանում եղավ, եւ ճողոպրելու են։ Ընդ որում, ուշադրություն դարձրեք, որ վերջին շրջանում 3-4 տնտեսվարող սուբյեկտ, որոնք կառավարությունից հսկայական, միլիոնավոր դոլարների գումար են ստացել, սնանկ են ճանաչվել: Կարո՞ղ է պատահական է, բայց կարող է եւ պատահական չէ: Ինչպես ասում են՝ ճամպրուկները կապելու եւ ճողոպրելու ժամանակն է, մնացածը հեքիաթների դաշտից է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված