«Ժողովուրդ». ԱԺ-ում կընդունեն արցախահայերին Պենտագոնը հանձնարարել է CENTCOM-ին՝ ավարտել Իրանի դեմ նոր պատերազմի նախապատրաստումը «Հրապարակ». Սրբազանի գործի դատաքննությունը ակնհայտորեն մտել է փակուղի «Ժողովուրդ». Ստեփանավանում ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզում է «Հրապարակ». Անակնկալներ Փաշինյանի կադրային բանկից «Ժողովուրդ». ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է Ուշակովը կարեւոր մանրամասներ է հայտնել Պուտինի եւ Թրամփի սենսացիոն հեռախոսազրույցից Ռուսական խոցված անօդաչուն հասցրեց ոչնչացնել ուկրաինական ՄիԳ-29-ը (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները ավելի են սրել իրենց պատերազմն Ալլահի դեմ. ԻՀՊԿ-ի աղբյուր Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան

Գինու փառատոնի «халявщик»-ները. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՖԻՆԻՏԱ ԼԱ ԿՈՄԵԴԻԱ

 (ՄԱՍԿԻ ՀԵՌԱՆԱԼՈՒ ԵՎ ԹՐԱՄՓԻ ՀԵՏ ՀԵՌԱՀԱՐ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ քաղտեխնոլոգների` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախընտրական շրջանում սկսված Մասկի շոուն հայտարարում է ավարտված։

 **

 ԳԱՌԱՆ ԴԻՄԱԿՈՎ ԱՐՆԱԽՈՒՄ ԳԱՅԼԸ

(ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ` ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԺԱՌԱՆԳ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑՈՒՄ ԱՆԵԼԻՍ ԻՐԵՆ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈՏԻ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Մայր Աթոռից հայտնում են, որ վերոնշյալ հայտարարությունը լսելուց հետո` ուսումնասիրել են իրենց հոտի հավատացյալների ցուցակը, բայց նման ոչխար չեն հայտնաբերել, հավանաբար նա այլադավան ուրիշ հոտից է ժամանել։

 **

 ԱԼԵՆԻ ԻՆԱԴՈՒ

(ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆ ԻՐ ԼԻԱԿԱՏԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ թեոլոգների` վերոնշյալ լուրից հետո կարելի է եզրակացնել, որ ԼՏՊ-ն Վեհափառի համ աջն է պաչելու, համ` խաչը։

 **

 ՆԱՎՍԵԼ ԵՆ

(ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԵՎ ՄԻՆՉԵՎ 21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ` ՆՈՒՅՆ ՕՐԸ 5-2 ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ այդ պարտությունները թուղթ ու գրի արդյունք են ու հաջորդ խաղերին խաղացողներին աչքի հուլունք են բաժանելու ։

 **

ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ

 (ՆԻԿՈԼԻ ԵՎ ԱԼԵՆԻ ԿՈՂՄԻՑ` ԼՏՊ-ԻՆ ՎԵՀԱՓԱՌԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԿՈՇՏ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 ՀԱԿ-ից հայտնում են` ոչինչ էլ արտառոց չի եղել, ուղղակի ԼՏՊ-ի քոթոթները մեծացել են ու հիմա նրա համապատասխան կախանների հետ խաղում են։

 **

ԱՄԵՆ ԻՆՉ ԸՆԿԱՎ ԻՐ ՏԵՂԸ

 Ըստ պատմաբանների` բանից պարզվում է` Բրուտոսի ազգանունը եղել է Փաշինուլինի։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ