Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն` առաջիկա օրերին Այսօր, երբ բռնազավթված է Արցախը, պարտավոր ենք հետամուտ լինել արցախահայության իրավունքների պաշտպանությանը․ Վեհափառ Նոր տվյալներ՝ հանտավիրուսից. Ի՞նչ իրավիճակ է Հայաստանում Հարազատ պապու թոռը կամ՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում 2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության պայմաններում․ Փաշինյան ՇՏԱՊ. Կեղծ ԱԱԾ-ականներ ու ԿԲ աշխատակիցներ են ներկայանում. Համացանցային խարդախների նոր գործելաոճը Հաղթանակը, որը փորձում են վերաշարադրել «Հրապարակ». Սյունիքը, մեծ հաշվով, մերժեց Նիկոլ Փաշինյանին Գորիսը ես իմ վրա եմ վերցնում, իմ խոսքն էլ՝ խոսքա, տղերքը. Ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը Եվրամիության հարվածը կենտրոնի դպրոցականներին

Եվ դո՞ւ, Բրուտո՛ս…

Ներքաղաքական

Հայաստանյան ներքաղաքական վիճակը լավագույնս պատկերացնելու համար՝ բավական է մեջբերել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու փայլուն հոգեւորականներից մեկի՝ Արժանապատիվ Տեր Ներսես քահանա Ասրյանի գնահատականը. «Ներսիններն աշխատում են «բաժանիր, որ տիրես» սկզբունքով, արտաքինները՝ «բաժանիր, որ ոչնչացնես» սկզբունքով: Եվ շատ սինխրոն ու «գրագետ» են աշխատում: Թող Աստված մեզ իմաստություն եւ շրջահայացություն տա՝ կործանարար այս խաղի կանոններին չենթարկվելու, տուրք չտալու, թշնամիններին ակամայից գործակից չդառնալու»:

Այս համատեքստում, ըստ Տեր հոր, առաջին քայլերից մեկը պետք է լինի զուտ էմոցիոնալ դաշտից բանականության, սառը դատողության տիրույթ տեղափոխվելը: Այսպիսով՝ անսալով հոգեւորականի խոսքերին՝ ներկայացնենք իրավիճակն այնպես, ինչպես կա՝ առանց ավելորդ գունավոր փաթեթավորումների:

Դժվար է հիշել, թե ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին տարիներին որեւէ այց կատարած լինի, սովորաբար՝ իրեն են այցելում: Եվ ահա պահի լրջության թելադրանքով՝ նա հայտնվեց ո՛չ ավել, ո՛չ պակաս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Առանձնազրույց ունեցավԳարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Զրույցի ընթացքում էլ իր լիակատար աջակցությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին` միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։

Ըստ էության, կյանքի մայրամուտում գտնվող Տեր-Պետրոսյանը թիվ մեկ դավաճանի տիտղոսը զիջեց Փաշինյան Նիկոլին՝ միեւնույն ժամանակ, սրբագրելով իր անունը՝ որպես ՀՀ առաջին նախագահ: Սա հատկապես կարեւոր էր նրանով, որ փաստացի այլեւս Փաշինյան Նիկոլը մնաց մեն-մենակ՝ առանց քաղաքական հոր օրհնանքի, ինչն էլ կատաղության հերթական նոպայի պատճառ դարձավ վերջինիս համար: Նախ հայտարարեց, թե պետությունը (իշխանությունը) պատկանում է ժողովրդին, եկեղեցին` եւս. «Մենք պետությունը (իշխանությունը) վերադարձրել ենք ժողովրդին։

Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին»։ Ապա հիշեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է, հետեւապես, ըստ նրա, «պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին»։ Դե իսկ վերջում էլ կոչով հանդես եկավ. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որեւէ իրապես սրբազան հոգեւորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐԱԾ ԵՐԿՐՈՒՄ ԻՐ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ Է ՔԱՐՈԶՎՈՒՄ

5000 երեխու գերեզման ապահոված Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն համոզել է, որ մեր երկրում ոչինչ էլ չի եղել: Դեռ իրական ու կեղծ Հայաստանի ինքնախաբեություն հիշեցնող լոզունգներով՝ ամեն օր հասարակությանը շփոթեցնում է, թե երկրում բոլորը մեղավոր են՝ բացի իրենից: Երեւի, մոռանում է, թե պատերազմի ընթացքում, որպես հայ ազգի ներկայացուցիչ, մոտավորապես 4 անգամ բանավեճ ունեցավ Ալիեւի հետ ու չորսն էլ տապալեց, որովհետեւ ընդհանրապես չէր տիրապետում Հայոց պատմությանը։

Նրա անհեռատես կառավարումը պատճառ դարձան, որ մենք կորցրինք Արցախը: Ու այսօր ճնշված մեր ազգը ամենօրյա ռեժիմով խրատներ է ստանում Փաշինյանի կողմից: Իրենց ամենից վեր դասած այս մարդը չի տարբերակում արկածախնդրության ծանր հետեւանքներն ու այսօր արդեն բացեիբաց հրահանգում է հարձակվել Վեհարանի վրա՝ լավ իմանալով, որ հարձակվողները կարող են ծանր հարված ստանալ եկեղեցու պահապանների կողմից։ Ներքին պառակտման օրակարգ ձեւավորող այս տարրն անգամ փոքր պատրեկացում չունի, որ իր արարքները կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ։

Դե ինչպես կարող ես մի մարդուց ակնկալել հեռատեսություն, երբ թղթով ու թանաքով մեր սուրբ հայրենիքը հանձնեց Ադրբեջանին, երբ մարդիկ կորցրին իրենց տները, գերեզմանները, երեխաներին ու ամուսիններին, իսկ սա հայտարարեց, թե իր օծանելիքը գողացել են։ Ինչպես այս մարդու մթագնած գիտակցության վրա հենվես, երբ տառապում է մի ողջ ազգ, իսկ իրենք դեռ կրթությունն են նորաձեւ հռչակում, երբ բանակը ծանր վիճակում է, իսկ սա կուսակրոնության հարցեր է բարձրացնում։

Արդյոք Փաշինյանի ընտրողներն այս ամենը չեն տեսնում եւ չեն հասկանում ինչպիսի ազգակործան հրեշի են բերել, ով պատրաստ է մեր երեխաներին գերեզման դնողներին ջերմորեն շնորհավորել Կուրբան Բայրամի տոնի առթիվ, այնուհետեւ այն նշել Գինու փառատոնի շրջանակում ու հպարտանալ դրանով։ էլ չասենք, որ ազգային մեր հարցերը թողած՝ զբաղվում է բամբասանք գեներացնելով։ Ինչեւէ, վերադառնանք Փաշինյան-Տեր-Պետրոսյան հակադրությանը:

ԻՆՉՈՒ ԷՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԶՈՒՄ ԲԵՐԵԼ «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՂԾՄԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՀԻՄՆԱԴՐԻՆ»

Իհարկե, Փաշինյան Նիկոլի հույսն էլի ժողովրդի կարճ հիշողությունն է, բայց փաստերն աղաղակում են իրենց մասին: 1998 թվականից Նիկոլ Փաշինյանը հայտնի դարձավ իր քաղաքական ակտիվությամբ՝ լինելով Տեր-Պետրոսյանի մոտ շրջապատում: 2008թվականին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ էր, ինքն էր վարում վերջինս նախընտրական եւ հետընտրական միտինգները: Ինքն էր առաջինը գոռում. «Լեւո՛ն, Լեւո՛ն», հետո իր ակտիվ դերակատարությամբ եղավ չարաբաստիկ մարտի 1-ը: Ընդատակից ու կալանքից էլ դուրս գալով՝ 2012թ. ընտրվեց Տեր-Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից՝ որպես պատգամավոր: Ու այս ողջ տարիների ընթացքում նա մի ծպտուն չի հանել, թե ՀՀ առաջին նախագահը «ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն» է: Եվ միայն հիմա պայթեց, երբ այլեւս բախվել է եկեղեցու ժայռին ու հետքայլի ճանապարհ չկա, ոչ էլ ելք կա:

Վերջիվերջո, ենթադրենք, թե Փաշինյան Նիկոլի սցենարով Վեհափառ Հայրապետին հեռացնում են, ո՞վ է Ամենայն Հայոց կաթողիկոսի նրա թեկնածուն: Չէ որ մինչեւ Վեհափառին հասնելը, նույն ջանասիրությամբ ու եռանդով ցեխ էր շպրտում նաեւ սրբազանների հասցեին, որոնցից մեկը հիպոթետիկ կարող է դառնալ կաթողիկոս: Այսինքն, նրա չափորոշիչներով , բարձրաստիճան հոգեւորական եկեղեցու պատերի ներսում չկա: Հետեւապես, սրանով բացահայտվում է այն, որ Փաշինյան Նիկոլի նպատակն ամենեւին էլ Գարեգին Երկրորդին փոխելը չէ, այլ` Հայ առաքելական Սուրբ եկեղեցին ոչնչացնելը, ինչի մասին ասում էր Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն: Իսկ սա ավելին է, քան թեթեւամիտ ղեկավարի հերթական սադրանքը սեփական ժողովրդի դեմ եւ հղի է մեծ վտանգներով:

Եվ այս ամենով պայմանավորված՝ օրհասական է դառնում իմպիչմենթի՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն արդեն իսկ նախաձեռնել է, վարչապետի թեկնածու էլ ներկայացրել Մասիսի քաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին: Քաղաքական ամբիցիաները մի կողմ թողնելով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» խմբակցությունը կմիանա՞ ստորագրահավաքին, մեծ հարցական է: Համենայնդեպս, ըստ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, իրենք կապահովեն պակասող 28 ստորագրությունը: Այսինքն՝ կմիանան, ՔՊ-ից անհրաժեշտ քանակի ստորագրություններ լինելուց հետո, իսկ այս դեպքում՝ հարցերի հարցը մնում է, թե էլ ո՞ւմ է պետք խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունը՝ Փաշինյան Նիկոլից բացի: Եկեղեցին է այլեւս հարվածի տակ, վաղը ուշ կլինի…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՋՐԱԲԵՐԴ ԳՅՈՒՂՈՒՄ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն` առաջիկա օրերինԱյսօր, երբ բռնազավթված է Արցախը, պարտավոր ենք հետամուտ լինել արցախահայության իրավունքների պաշտպանությանը․ ՎեհափառՆոր տվյալներ՝ հանտավիրուսից. Ի՞նչ իրավիճակ է Հայաստանում2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում․ Փաշինյանի ուղերձը՝ մայիսի 9-ի կապակցությամբՀարազատ պապու թոռը կամ՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության պայմաններում․ ՓաշինյանՇՏԱՊ. Կեղծ ԱԱԾ-ականներ ու ԿԲ աշխատակիցներ են ներկայանում. Համացանցային խարդախների նոր գործելաոճըՀաղթանակը, որը փորձում են վերաշարադրել«Հրապարակ». Սյունիքը, մեծ հաշվով, մերժեց Նիկոլ ՓաշինյանինԳորիսը ես իմ վրա եմ վերցնում, իմ խոսքն էլ՝ խոսքա, տղերքը. Ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետըԵվրամիության հարվածը կենտրոնի դպրոցականներին Սա միայն սառցաբեկորի գագաթն է. Կոնգրեսականը` գաղտնազերծված ՉԹՕ նյութերի մասին։Վառ պահենք մեր պապերի կերտած հաղթանակի հիշողությունը«Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին ժամը 20:10-ի դրությամբ մասնակցել է շուրջ 5650 մարդ. ԻՔՄՀայտնի է՝ քանի մարդ է մայիսի 8-ին Էջմիածնում մասնակցել «Հայաստան» դաշինքի հանրահավաքին«Ժողովուրդ». 43 տոկոս աղքատություն, 4 տոկոս ծայրահեղ աղքատություն Շիրակում. Ուր են գնում պետական փողերըԻնչու մայիսի 9-ը հարամել սպառնացող Զելենսկին «մի գիշերում» մտափոխվեց Թրամփը հոգնել է Իրանի հետ պատերազմից, որն ինքն է սկսել. The Atlantic

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված