ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵԱ. ՄԱՐՏԻՆ ՄԱՆՋԻԿՅԱՆՆ ՈՒ ՋԱՆԵՍ ՆԱԶԱՐՅԱՆԸ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԵՆ
ՍպորտՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ քաշային ՄԱՐՏԻՆ ՄԱՆՋԻԿՅԱՆՆ ու 65 կգ քաշային ՋԱՆԵՍ ՆԱԶԱՐՅԱՆԸ դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6։6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10։4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև կիսաեզրափակիչ, Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի հանդեպ, իսկ Նազարյանը ուժեղ է եղել Մոլդովայի և Ռուսաստանի ներկայացուցիչներից։ Մանջիկյանի մրցակիցը եզրափակչում կլինի բուլղարացի Ստանիսլավ Իվանովը, իսկ Նազարյանը ուժերը կչափի վրացի Տավրերիձեի հետ։ 55 կգ քաշային Վազգեն Մնացականյանը հաղթելով սլովակ և Իսրայելցի և ուկրաինացի ըմբիշներին, կիսաեզրափակչում 5։6 հաշվով զիջել է վրացի մրցակցին ու կպայքարի բրոնզե մեդալի համար։ 80 կգ քաշային Վահե Հովեյանը պարտվել է մեկնարկում, նա կարող է պայքարը շարունակել բրոնզե մեդալի համար։ 110 կգ Գոռ Մխիթարյանը ևս զիջել է մեկնարկում ու կպայքարի բրոնզե մեդալի համար։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
