ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ԵՌԱԿԻ, ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԽ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
ՍպորտԱյսօր, հունիսի 9-ը, Գյումրեցի անվանի ծանրամարտիկ, Հայաստանի սպորտի վարպետ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ՏԻԳՐԱՆ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ծննդյան օրն է, 37-րդ տարեդարձն է նշում։ Iravunk. com -ի մարզական լրագրողը զրուցել է օրվա հոբելյարի հետ։
- Շնորհավորում ենք, Տիգրան, ծննդյան տարեդարձի առթիվ, ամենալավն ու բարին, առողջություն, երջանկություն մաղթում։
- Շատ շնորհակալ եմ։
-Տիգրան, ուղիղ 15 տարի է անցել, 2010 թվականի սեպտեմբերին Թուրքիայի Անթալիա քաղաքում նվաճեցիր Աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Դրանից 1 տարի առաջ Գոյանգում կայացած ԱԱ֊ում արծաթե մեդալ էիր նվաճել, սակայն Թուրքիայում անգերազանցելի էիր։
- Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո, երբ ժամանեցինք Երևան, օդանավակայանում հազարավոր մարդիկ էին մեզ դիմավորում։ Շատ անակնկալ էր ինձ համար, կարծես ողջ ազգը տոնում էր իմ հաղթանակը։ Գյումրիում էլ բազմաթիվ մարդիկ էին եկել դիմավորելու։ Իսկ տանը ընկերների ու հարազատների հետ ենք նշել հաջողությունը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
