Կրիստիան Կիվուն` «Ինտերի» գլխավոր մարզիչ
ՍպորտԻտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» հայտարարեց գլխավոր մարզիչի պաշտոնում ռումինացի Կրիստիան Կիվուին նշանակելու մասին։ Կողմերը կնքել են երկու տարվա պայմանագիր։
Կրիստիան Կիվուն 2018-2024 թվականներին գլխավորել է «Ինտերի» մինչեւ 16, 17, 18, 19 տարեկանների թիմերը։ Այս տարի նա գլխավորել էր «Պարման»։
Կրիստիան Կիվուն «Ինտերի» ֆուտբոլիստ է եղել 2007-2014 թվականներին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
