ժամանակ չունենք սպասելու, հիմա՛ է պահը՝ ոչ թե վաղը, ով դուրս է գալիս պայքարի՝ փոխում է ամեն ինչ. Հակոբյան
Թեմա«Ժողովուրդը հոգնել է սպասելուց։ Հոգնել է կիսատ խոստումներից, կասկածներով ապրող «առաջնորդներից»։ Ժողովուրդը լուռ է, բայց կույր չէ։ Ամեն ինչ տեսնում է։ Ամեն բաց թողնված հնարավորություն, ամեն վախեցած քայլ, ամեն ցավալի լռություն։ Բայց շանսերն միշտ չէ, որ կրկնվելու են։ Մենք ժամանակ չունենք սպասելու։ Մենք իրավունք չունենք հուսալ, որ ինչ-որ մեկը Նիկոլին կփոխի մեր փոխարեն։ Ու հիմա՛ է պահը՝ ոչ թե վաղը։ Ով դուրս է գալիս պայքարի՝ փոխում է ամեն ինչ», - գրել է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
