Իմպիչմենթ լինելու է, Փաշինյանը հեռացվելու է... անարյուն. Էդգար Ղազարյան
Թեմա«2025 թվականի հունիսի 9-ի դրությամբ Նիկոլ Փաշինյանը վայելում է Ազգային ժողովի 71 պատգամավորների վստահությունը։ Մի քանի ամիս առաջ այդ թիվը 107 էր, հետո դարձավ` 105, շաբաթ օրվա դրությամբ դարձավ 99, իսկ հիմա արդեն 71: Թիվը ոչ միայն նվազում է, այլ սրընթաց կերպով իջնում։ Ընդամենը 18 պատգամավորի խելամիտ, Սահմանադրության և օրենքների պահանջներից բխող որոշման արդյունքում մենք կհասնենք բաղձալի թվին և արդյունքն։
Իմպիչմենթ լինելու է։
Նիկոլ Փաշինյանը հեռացվելու է սահմանադրական ճանապարհով, խաղաղ, անարյուն։ Մեկ ամիս առաջ այսօրվա իրականությանը ոչ ոք չէր հավատում։ Որոշները դեռ չեն հավատում այն իրականությանը, որ գալու է առսջիկայում», - գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
