Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

Մենք մեր կյանքով կպաշտպանենք մեր վեհարանը, ազգային եւ հոգևոր սրբությունները. Տեր Տաճատ

Թեմա
Արժանապատիվ ՏԵՐ ՏԱՃԱՏ քահանա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ գրում է.
 
«Երկրի գլխավոր խեղկատակը՝ Փաշազադեի կամակատարը, այսօր իր գրառմամբ փաստացի կոչ արեց գրոհել Վեհարանի վրա։ Նիկոլ Փաշինյանն արդեն քանիցս հայտարարել է, որ հանդիսանում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդ․․․
 
Եթե լինեիր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդ, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսին կընդունեիր իբրև հոգեւոր հայր, և Քամի նման (Ծննդոց 9) չէիր ծաղրի հոգևոր հորդ։
 
Եթե լինեիր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ ապա կմասնակցեիր Սուրբ Պատարագներին և կհաղորդվեիր մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Մարմնին և Արյանը։
 
Եթե լինեիր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ, հայհոյալից բառեր չէիր գործածի եկեղեցու Սրբազանների հասցեին։
 
Եթե լինեիր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ, ապա մտքովդ անգամ չէր անցնի, որ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցին չի պատկանում ժողովրդին։
 
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, որ խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգևոր ժառանգությանը, ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի։ Ա՞յդ խանդաղատանքով ոսկյա սկուտեղի վրա տերերիդ՝ մեր թշնամուն նվիրեցիր Արցախյան մեր սրբությունները։
 
Հ․Գ․ Ի գիտություն․ մենք մեր կյանքով կպաշտպանենք մեր Վեհարանը, Ազգային և Հոգևոր սրբությունները»:
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ