Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

Ես տղամարդ եմ, էլի, կներեք...Բոլորն էլ գիտեն, որ եկեղեցում ոչ մեկն էլ չի պահպանել կուսակրոնությունը, շատ էլ լավ են արել. Հովիկ Աղազարյան

Ներքաղաքական

ՔՊ-ից  հեռացված պատգամավոր, ՄԱՍԿ կուսակցության հիմնադիր Հովիկ Աղազարյանը վստահեցնում է՝ բոլորն էլ գիտեն, որ եկեղեցում «ոչ մեկն էլ չի պահպանել կուսակրոնությունը»։

Աղազարյանի խոսքով՝ այս ամենի մասին գիտի նաև Նիկոլ Փաշինյանը, հետևաբար, որտեղի՞ց է «ճարելու» Կաթողիկոսի համապատասխան կերպար։

«Որտեղի՞ց է  ճարելու Կաթողիկոսի իր երազած տիպարը, որտեղի՞ց է  ճարելու արքեպիսկոպոսներին, ովքեր պետք է ընտրեն այդ Կաթողիկոսին, չկա նման բան, նշանակում է՝ իր նպատակը եկեղեցին, եթե ոչ ոչնչացնելը, գոնե հնազանդեցնելն է»,- ասաց նա։

Լրագրողը նախկին ՔՊ-ականից հետաքրքրվեց՝ որտեղի՞ց է վստահ, որ եկեղեցականները կուսակրոնությունը չեն պահել, նա արձագանքեց. «Որովհետև ես տղամարդ եմ, էլի, կներեք էլի։ Սա համոզվածության աստիճանի ենթադրություն է, հետո, գիտեք ինչ, որ ասում են կուսակրոն, դա ինչ-որ ժամանակից հետո են, չէ՞, ընդունում, ասենք, մեկը կարող է պատահի՝ կուսակրոնություն ընդունի 30 տարեկանից, մինչ այդ կուսակրոն չէր։ Նշանակում է՝ ես՝ նվաստս, հասկացել եմ կուսակրոնությունը հետևյալ ձևով, որ այդ մարդիկ չամուսնանան, որպեսզի ազատ լինեն… այսինքն՝ եթե այդպես նայենք, կուսակրոնության հենքը խախտված է, եթե ես ճիշտ եմ հասկանում կույս բառի իմաստը»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ