Կաթողիկոսի դեմ սուր ճոճողը Աստծո դեմ է սուր ճոճում. Հայկ Այվազյան
Թեմա«Եթե Աստված մեզ երեխա պարգևելու որոշումը կայացներ` ելնելով մեր գործած մեղքերից, ապա շատ քիչ մարդ կարժանանար երեխա ունենալու իրավունքին։ Եվ երեխա ունենալով շատերը Աստծուն են փառք տալիս, որովհետև այդ երեխան Աստծո անթիվ, մեզ ոչ հասանելի, ծրագրերի իրագործման համար է լույս աշխարհ գալիս։
Աշխարհում կատարյալ մարդ չկա, բայց այնուհանդերձ, անկախ անձից, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աստծո օծյալն է, ընտրված է իր կողմից և միայն իրեն հայտնի նպատակների իրագործման համար։ Հետևաբար Կաթողիկոսի դեմ սուր ճոճողը Աստծո դեմ է սուր ճոճում և հանդիսանում է Աստծո դեմ ապստամբած սատանայի լեգիոնների զինվորը։
Եվ ինչպես չենք խաթարի սեփական երեխայի լույս աշխարհ գալը, չընդվզելով Աստծո ծրագրերի դեմ, այնպես էլ նույն պատճառով չենք կարող դեմ դուրս գալ Աստծո օծյալ Կաթողոկոսին և պարտավոր ենք սիրով ընդունել Աստծո այդ որոշումը», - գրել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
