Պորտուգալիայի ընտրանին` Ազգերի լիգայի հաղթող (տեսանյութ)
ՍպորտՊորտուգալիայի հավաքականը եզրափակիչում հաղթելով Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի թիմին նվաճեց Ազգերի լիգայի գավաթը։
Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 (տեսանյութ):
21-րդ րոպեին հանդիպման հաշիվը իսպանացիների կազմում բացեց Մարտին Սուբիմենդին, 5 րոպե անց հավասարությունը վերականգնեց Նունու Մենդեշը։
45-րդ րոպեին Միկել Օյարսաբալը առաջ մղեց Իսպանիային։
Իսկ 61-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն խփեց պորտուգալացիների երկրորդ գոլն ու խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։ Այստեղ էլ հաշիվը չփոխվեց. Հետխաղային 11-մետրանոցներով Պորտուգալիան հաղթեց 5:3 հաշվով։
Պորտուգալիան երկրորդ անգամ դարձավ Ազգերի լիգայի գավաթակիր։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
