Նույնիսկ Արամ Զավենիչը չի վստահում Արեւմուտքի խոսքերին Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան 500 ընտանիք հաց է վաստակում, աշխատում են, հիմա որոշել են քանդել, ժամանակ էլ չեն տալիս. ակցիա Զայրացավ քաղաքացին. Մի՛ պղտորեք այն առուն, որից ջուր եք խմում, մեր հարկով պարգևավճար եք ստանում Ազգային ժողովի նիստ Հոկտեմբերի 12․ օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Գորկու առեղծվածը եւ ԽՍՀՄ-ի չպատմված պատմությունը՝ Ազգերի թատրոնից երեւանյան բեմում Հուսիթները գրավեցին ռազմավարական Թաիզ քաղաքը (Տեսանյութ) Թրամփը չարացած է Զելենսկու վրա. Սպիտակ տան պաշտոնյա

Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը մահացել է

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հունիսի 6-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28 կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի փաստով, որի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ «Mercedes»-ը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Ռուդիկ Բ.-ն, ով բախվել էր երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով էլ Ռուդիկ Բ.-ն, նրա ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա Սիրանուշ Բ.-ն տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 12-ամյա Նատալի Բ.-ն՝ «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Նույն օրը՝ ժամը 23:10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ վիրավորներից Սիրանուշ Բ.-ն մահացել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը, մահացածն ու մյուս վիրավորը ազգականներ են։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ