Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան

Հավաքականում ընդհանուր մթնոլորտը նորմալ է. Ջոն վան՛տ Սխիպ

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպի կարծիքով՝ հավաքականը մթնոլորտը նորմալ է:

«Հավաքականում ընդհանուր մթնոլորտը նորմալ է: Իհարկե, հիասթափված ենք պարտությունից, բայց, ինչպես տղաներին եմ ասել, սա մի գործընթաց է, որի ընթացքում մենք պետք է առավել լավացնենք մեր խաղը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մասնագետը՝ նկատի ունենալով օրերս Կոսովոյի հավաքականից կրած խոշոր հաշվով պարտությունը:

Ըստ Ջոն վան՛տ Սխիպի՝ իհարկե, ցանկալի կլինի, որ համատեղվի դրական արդյունքն ու թիմի խաղացվածությունը:

«Իհարկե, վերլուծել ենք Չեռնոգորիայի հավաքականին և գիտենք, որ առավել հարձակողական ֆուտբոլ են դավանում: Իմ մեծագույն նպատակն է, օգնելու այն տղաներին, որոնք խաղում են ազգային հավաքականում»,- ասաց նա:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հունիսի 9-ին մրցակցի դաշտում ընկերական խաղում կմրցի Չեռնոգորիայի հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ