«ԵՐԱԶՈՒՄ ԵՄ ՆՎԱՃԵԼ UFC ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ». ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՐԶԻԿ, ՄԻ ՇԱՐՔ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ՀԱՂԹՈՂ ՏԱՐՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ։
ՍպորտIravunk. com -ի մարզական լրագրողը բացառիկ զրույց է ունեցել խառը մենամարտերի /MMA /պրոֆեսիոնալ մարզիկ, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող, այժմ ԱՄՆ - ում բնակվող ՏԱՐՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։
- Ողջույն, Տարոն։ Ինչպես սկսեցիր զբաղվել սպորտով։
- 2006 թվականին սկսեցի զբաղվել ազատ ոճի ըմբշամարտով։ 2016-ից մասնակցել եմ ԲԿՄԱ ըմբշամարտի ակումբի կազմում։ 2017-ից սկսեցի զբաղվել խառը մենամարտերով։
- Տարոն, որևէ հիշարժան մենամարտ եղել է քո մարզական կարիերայի ընթացքում։
- Իհարկե, հիշարժան էր 2011 թվականի մարտին ԱՄՆ ֊ում UAE WARRIORS 18 մրցաշարի շրջանակներում պրոֆեսիոնալ խառը մարզաձևի մենամարտը Իսլամ Մահամաջանովի հետ, ով նախկինում պարտություն չէր կրել, քանի որ նա մարտի մտավ ճանապարհատրանսպորտային պատահարի լուրջ հետևանքներից հետո ու մենամարտի ժամանակ կոտրեց քիթը, բայց մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարավ։
- Տարոն, իսկ ինչ խնդիրների ես բախվել։
- Նպատակին հասնելու ճանապարհին եղան բազմաթիվ լուրջ վնասվածքներ, վիրահատություններ, ֆինանսական խնդիրներ, բայց ես երբեք չկորցրեցի լավագույնի հանդեպ հավատը ու շարունակեցի մարզվել։
- Ինչ երազաքներ ունես։
- Իմ ամենամեծ երազանքն է պայմանագիր կնքել Աշխարհի լավագույն կազմակերպության UFC - ի մոտ ու դառնալ չեմպիոն։
- Տարոն, հետաքրքիր է, թե սպորտից դուրս ազատ ժամանակ ինչով ես սիրում զբաղվել։ Սպորտից բացի սիրում եմ ճանապարհորդել, ակտիվ և էքստրեմալ հանգիստ եմ սիրում, ինչպես նաև ռետրո մեքենաներ։
- Տարոն, իսկ հայտնի մարզիկներից ում մարտաոճն ես հավանում։
- Հայտնի մարզիկների շարքում մեր հայրենակից Գեղարդ Մուսասին է, միշտ նա օրինակ է եղել ինձ համար։ Նա արդեն այս մարզաձևի լեգենդն է ու ես միշտ համակրել եմ նրա համեստ ու արժանապատիվ վարքը, թե ռինգում, թե ռինգից դուրս։
- Տարոն, իսկ պրոֆեսիոնալ ռինգում քանի հաղթանակ ու պարտություն ունես։ Հիմա իմ պրոֆեսիոնալ ռեկորդը 8 հաղթանակ է ու 2 պարտություն։ Մինչդեռ, ես մենամարտել եմ խոշոր կազմակերպություններում, ինչպիսիք են UAFWARIONS ONE-ը, FC- ն, Fight, Night-ը։
- Ծնունդով Հայաստանի որ քաղաքից ես։ Այժմ ԱՄՆ ֊ում ես գտնվում, ինչպիսի երկիր է, մարզիկների համար պարապելու առումով։
- Ես ծնվել եմ Արարատում։ ԱՄՆ ֊ում շատ հիանալի մարզական պայմաններ, մարզասրահներ ու մարզիչներ կան պարապմունքները լիարժեք իրականացնելու համար։ Հիմա ես այստեղ անցնում եմ մարզական ճամբար։ Ես մարզվում եմ, քանի որ նպատակ ունեմ մտնել UFC։
- Տարոն, այժմ դասակարգման աղյուսակում որ տեղում ես։
- Համաշխարհային վարկանիշային աղյուսակում տեղերը հաճախ փոխվում են, բայց ես իմ քաշային կարգում Եվրասիայի լավագույն 10 մարտիկների ու Աշխարհի 100 լավագույն մարզիկների մեջ եմ։ Նշեմ, որ Հայաստան հաճախ եմ գալիս ու կապը միշտ պահում եմ իմ հայրենիքի, ծննդավայրի հետ։
- Առաջիկայում, երբ կունենաս մենամարտ։
- Այս հունիս ամսվա մեջ կունենամ մենամարտ, սեպտեմբերին էլ կունենամ մենամարտ UFC - ի պայմանագրի համար։
- Շնորհակալություն, Տարոն, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Շատ շնորհակալ եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
