Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

Պատրաստ եմ աջակցել և սատարել Դավիթ Համբարձումյանին. Ռեֆորմիստների կուսակցության նախագահ

Թեմա
«Ինչպես գիտեք մոտ մեկ ամիս առաջ մեր կուսակցությունը առաջարկել էր նաև իմ թեկնածությունը քննարկել խորհրդարանական խմբակցություններին ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում, սակայն երեկ ԱԺ «Պատիվ Ունեմ» խմբակցության ընտրությունը կանգ առավ մեր պայքարի ընկերոջ Դավիթ Համբարձումյանի թեկնածության վրա և իրեն առաջադրեցին որպես վարչապետի թեկնածու:
 
Ողջունելի որոշում է և ես լիովին համամիտ եմ, որ Դավիթ Համբարձումյանը, որպես ՀՀ ամենահաջողված համայնքապետ, կարող է դառնալ իմպիչմենտի շուրջ պատգամավորների համախմբման լավ տարբերակ: Դավիթը թասիբով հայ տղա է, հայրենասեր և պայքարող տեսակ:
 
Շատերը պատերի տակ խոսում են այլ բաներ, թե բա` ինքը քաղաքական գործիչ չի, փորձ չունի, հռետոր չի և այլ անհեթեթ «դարակազմիկ» վերլուծություններ, բայց մեկը հարցնի իրենց` որ դուք «պրոֆեսիոնալ» քաղաքական գործիչ եք կամ հռետոր ձեր հարևաններից քանի" մարդ ձեզ այսօր ձայն կտա, ավել բան չասեմ: Դուք Դավիթի չափ ընտրող երբ կունենաք, նոր խոսեք ախպոր պես, մի հարամեք ու ձեր ամբիցիաները ժամանակավոր գոնե մի կողմ դրեք:
 
Ինքս պատրաստ եմ աջակցել և սատարել Դավիթ Համբարձումյանին ու ցանկանում եմ, որ, ի վերջո, մեր մեջ լինի քաղաքական կուլտուրա, քաղաքական լայն մտածելակերպ, ազնիվ և քաղաքակիրթ պայքար հանուն Հայաստանի Հանրապետության», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ