Վաղը կլինի այն օրը, երբ մենք կրկին պատմություն կկերտենք.Ռոնալդուն` Ազգերի լիգայի եզրափակիչի մասին
ՍպորտՊորտուգալիայի հավաքականի հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում գրառում է հրապարակել՝ նվիրված ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի եզրափակչին, որտեղ թիմը կհանդիպի Իսպանիայի ընտրանուն:
«Սա մեզ համար է: Սա ձեզ համար է: Սա Պորտուգալիայի համար է: Վաղը կլինի այն օրը, երբ մենք կրկին պատմություն կկերտենք», — գրել է Ռոնալդուն սոցիալական ցանցի իր էջում։
Հանդիպումը կկայանա կիրակի՝ հունիսի 8-ին, Գերմանիայի «Մյունխեն Արենա» մարզադաշտում։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
