2 ՈՍԿԵ, 4 ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ. ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
ՍպորտԱյսօր, հունիսի 7-ին, Երևանում մեկնարկեց սամբոյի Աշխարհի գավաթի խաղարկությունը, կայացավ բացման հանդիսավոր արարողությունը։ Օրը նշանավորվեց ոչ միայն հզոր գոտեմարտերով, այլ նաև մեր հայ մարզիկների փայլուն հաղթանակներով։ Մեր սամբիստները նվաճեցին 6 մեդալ, որից 2 ոսկե, 4 բրոնզե։ Իրենց փայլուն գոտեմարտերով բոլորիս ուրախացրին ու ոսկե մեդալի արժանացան ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ և ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։
Ավանդական դարձած այս միջազգային մրցաշարը իր շուրջն է համախմբել հզոր կամքով ու անկոտրում ուժով մարզիկների ողջ աշխարհից։ Նշենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը բավականին մեծ է, այն կազմում է 200.000 դոլլար։ Ոսկե մեդալ նվաճած մարզիկը ստանում է 3000 դոլլար, արծաթե մեդալակիրը 2000 դոլլար, իսկ բրոնզե մեդալ նվաճած մարզիկը 1000 դոլլար։ Անցած տարիների համեմատ մի փոքր նվազել է գումարը։ Սակայն մասնակից երկրների թիվը շատ է մեծացել այս տարի։ Վաղը մրցումային երկրորդ և վերջին օրն է։ Սպասենք մեր մարզիկների հաջող մրցելույթներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
