Դժվար կգտնենք որեւէ հոգեւորականի, որ խախտած չլինի կուսակրոնության ուխտը, ու լավ էլ արել են, որ խախտել են․Հովիկ Աղազարյանը անընդունելի է համարում վարչապետի կեցվածքը
ԹեմաՇատ բարդ իրավիճակ է եկեղեցու եւ իշխանության միջեւ ձեևավորված , եթե նայում ենք վարչապետի անհանգստության արտաքին փաթեթավորմանը, որպես Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ, ապա ինքը ինչ է ասում, ասում է, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը, հետեւաբար ինքը չի կարող լինել կաթողիկոս։ Հիմա չխորանանք կուսակրոնություն բան, ես այդ ամենին դեմ եմ եղել եւ դեմ եմ, բայց դա իմ գործը չէ, դա եկեղեցու գործն է։ Ես ավելի քան վստահ եմ, որ ե՛ւ վարչապետը, ե՛ւ Աժ նախագահը, ե՛ւ բոլորը առհասարակ գիտեն, որ դժվար կգտնենք մենք որեւէ հոգեւորականի, որ խախտած չլինի կուսակրոնության ուխտը, ու ես գտնում եմ, որ լավ էլ արել են, որ խախտել են,- անդրադառնալով եկեղեցու դեմ կազմակերպված արշավին, նման տեսակետ է հայտնում ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը․
- Հիմա, եթե Գագրեգին Բ-ն հրաժարական է տալիս, բա ո՞վ է դառնում կափողիկոս, եթե բոլորս էլ գիտենք, որ բոլոր Սրբազանները խախտել են կուսակրոնության ուխտը։ Հետեւաբար, հարգարժան վարչապետ Դուք ինչ նպատակ եք հետապնդում, Դուք հետապնդում եք երկու նպատակ․ կամ եկեղեցուն ենթարկեցնում եք Ձեզ, կամ եկեղեցին վերացնում ես, երկուսն էլ անընդունելի, ՀՀ պետականության շահերից չբխող կեցվածք է։
