Թալինի համայնքապետը 24/7 ռեժիմով վերահսկում է սուբվենցիոն ծրագրերի ընթացքը
Թալինի համայնքապետարանը շարունակում է վերահսկել սուբվենցիոն ծրագրերի ընթացքը․
Այսօր Թալինի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելեցի Թալին քաղաքում հիմնանորոգվող մանկապարտեզ՝ 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքները տեղում դիտարկելու նպատակով։
Ծանոթացանք շինարարության ընթացքին, քննարկեցինք առկա խնդիրները և կազմակերպչական մի շարք հարցեր՝ շինարար կազմակերպության ներկայացուցիչների հետ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
