Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության

Ինչ վիճակում է Հրաչ Մուրադյանը՝ վիրահատությունից հետո

Հասարակություն

Դերասան, պրոդյուսեր հաղորդավար ՀՐԱՉ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ենթարկվել է բարդ վիրահատության: Խնդիրը սկսվել է հունվար ամսից, երբ ձախ ծնկի հատվածում զգացել սուր ցավեր: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կա ծնկի հոդի աճառային բարձիկի պատռվածք: Այս մասին տեղեկացրել է Հրաչ Մուրադյանի կինը՝ Անաշեն:

«Իրավունք»-ին հաջողվեց պարզել, որ վիրահատությունն անցել է լավ, սակայն հետվիրահատական շրջանը դեռ առջեւում է՝ սպասվում է երկարատեւ բուժումներ: Ըստ մեր աղբյուրի, Մուրադյանն իրեն զգում է բավականին լավ եւ պատրաստ է հետագա բուժումները պատշաճ կերպով ստանալուն:

Նկատենք, որ սիրված հաղորդավարը շատ ակտիվ զբաղվում է սպորտով, մասնավորապես՝ սպորտ դահլիճում կատարում էր բավականին բարդ մարզումներ՝ կքանիստ վարժությունով բարձրացնում 175 կգ.եւ ավելի ծանրաձող ու այդ ամենը պարբերաբար կիսվում իր հետեւորդների հետ:
Ցավոք, դեռ երկար ժամանակ Հրաչ Մուրադյանը ստիպված պետք է մոռանա մարզումների մասին, քանի որ ծնկի վնասվածքը երկար բուժման եւ վերականգնման փուլ կունենա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ